ԵՐԿՐԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ, ԱՅԼ ՆԱԵՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (այսուհետ՝ ՀԱՀ) հայտարա-րում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից պարտադիր անհրաժեշտություն է, քանի որ նրանց գործունեության արդյունքում երկիրը հայտնվել է ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում և Հայաստանի Հանրապետության պետականությունը վտանգված է։
 
ՀԱՀ-ը արձանագրում է, որ երկրի ճգնաժամային իրավիճակը ոչ միայն պայմանավորված է իշխող քաղաքական ուժի ապազգային գործունեությամբ, այլ նաև ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՈՎ, քանի որ.
 
- 2015 թվականին Սերժ Սարգսյանի պատվերով գրված ու անցկացրած ոչ լեգիտիմ ու հակաիրավական սահմանադրությամբ իշխանության երեք թեևերը չեն հակակշռում իրար, և այսօր, օրենսդիր ու գործադիր իշխանական թեևերը կենտրոնացված են մեկ կուսակցության ձեռքում, որն անհարիր է ժողովրդավարության սկզբունքներին, 
 
- ՀՀ գործող Սահմանադրության իրարամերժ ու հակասական հոդվածները համաժողովրդական պահանջի դեպքում չե՛ն նախատեսում ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի հեռացման և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին ժողովրդական անվստա-հություն հայտնելու և ժամկետից շուտ հետ կանչելու մեխանիզմներ ու պետական կառավարումը տանում են փակուղի,
 
- ՀՀ գործող Սահմանադրությամբ չե՛ն նախատեսված ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու, օտար երկրների ուժերին սպասարկելու, ազգին մոլորեցնելու և դավաճա-նության դեպքում ՀՀ վարչապետին ու նրան աջակից ԱԺ մեծամասնության խմբակցու-թյանը իշխանությունից հեռացնելու մեխանիզմներ։
 
ՀԱՀ շարժումը գտնում է, որ այսօրվա իրավիճակն աննախադեպ է՝ մի կողմում մենք ունենք փակուղի ստեղծող ոչ լեգիտիմ ու հակաիրավական ՀՀ Սահմանադրություն, մյուս կողմում՝ Հայաստանի Հանրապետության առավել քան երբևէ վտանգված պետականություն։ Ավելին` իշխող քաղաքական ուժը բռնապետությանը հարիր գործելաոճով ինքն է ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը և ազգին պարտադրել ստորացուցիչ ու նվաստացնող պարտավորություններ (նոյեմբերի 9-ի ոչ լեգիտիմ եռակողմ հայտարարություն): 
 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) հայտարարում է, որ երկիրն այս ծանր վիճակից հանելու միակ երաշխիքը՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կողմից ՆԺԴԵՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ հիմքով ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒ-ԹՅԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կառուցելու հայեցակարգի որդեգրումն ու հետևողա-կանորեն կենսագործումն է։ Երկրի այսօրվա ճգնաժամային իրավիճակը պարտադրում է օգտվել պատմական փորձից ու գործել նժդեհականության գործելակերպով՝ անհրաժեշտ է այսօրվա ՀՀ կառավարությունը հայտարարել ՉԵՂԱՐԿՎԱԾ և ազգային ուժերով լծվել ՀՀ նոր կառավարության կերտման գործին։ 
 
 
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ
 
«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն», նախագահ՝ Գևորգ Հովսեփյան, 
 
«Հայք կուսակցություն», քաղաքական խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան,
 
«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն». նախագահ՝
Սոս Գիմիշյան,
 
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և 
նախաձեռնությունների խորհուրդ
 
ՎԱՀԱԳՆ Ռազմահայրենասիրական ՀԿ, նախագահ՝ Կարո Կարապետյան,
 
ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ - նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան,
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԿ, նախագահ՝ Աղասի Մանուկյան,
 
ԹԵԳՄ  ՀԿ, նախագահ՝ Շմավոն Վեզիրյան,
 
ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ  ՀԿ, նախագահ՝ Նուրիսա Բեժանյան,
 
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ նախաձեռնություն, նախագահ՝ Մհեր Օհանյան,    
 
ԲԱՍԵՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ  նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Հակոբյան, 
 
ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
նախաձեռնություն, նախագահ՝ Հովիկ Ալեքսանյան, 
 
ՀԱՀ մտավորականների խորհուրդ
 
Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան), 
Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր),
 
Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու), 
 
Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ), 
Դավիթ Ստեփանյան (ճարտարապետ