Նորացվող պայքար՝ ընդդեմ կաշառակերաց

ՈՐ ՉՍՏԱՑՎԻ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Իշխանությունը նախաձեռնել է հակակոռուպցիոն մարմին ստեղծել, որը պետք է ֆինանսավորվի բյուջեից:  Հակակոռուպցիոն մարմնի խնդիրներից են պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի վերլուծությունը ու դրանց արժանահավատության ստուգումը, այդ նպատակով հավելյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման գործում իրավապահ մարմինների հետ համագործակցության ուժեղացումը, ինչպես նաև շահերի հայտարարագրման կառուցակարգերի ներդրման միջոցով շահերի բախման կանխարգելումը:

Եթե մարմինը չֆինանսավորվեր բյուջեից, գործեր ենթադրենք հասարակական հիմունքներով կամ  արտերկրից  եկած ֆինանսներով, գուցե դրանչանդրադառնայինք՝լիարժեքբացահայտումներչակնկալելով: Բայց բյուջեից գումարների  հատկացումն այլ բան է հուշում ու նաև տարակուսանք հարուցում. չէ՞որ  նույն նպատակին միտված կառույցներ արդեն կան:

Իրավապահ համակարգում՝  ՀՀ դատախազությունում, ԱԱԾ-ում, ոստիկանությունում  վաղուց արդեն ձևավորվել են կոռուպցիայի  դեմ պայքարի բաժիններ, որոնք  նույն խնդրին են կոչված ու նույնպես սնվում են բյուջեից: Ստացվում է, ու դրանց գործունեությունը հեռու է բավարար լինելուց,  ու   պետական գանձարանի վրա նոր բեռ է ավելացվում ՝ հակակոռուպցիոն մարմին ստեղծելով:

Մյուս կողմից՝ հայտնի է, որ կաշառակերության ծաղկման հենարանը հենց իրավապահ համակարգն է: Չվարկաբեկելով համակարգի ազնիվ աշխատողներին՝ ցավոք սրտի, առանց իրավապահների գիտության, հավքն իր թևով, օձն իր պորտով չի կարող մեծփողերիհասնել: Վկա՝ ՀՀ-ում ապրող ու աշխատող միլիոնատեր, միլիարդատեր պաշտոնյաների ունեցվածքն ու գործունեությունը:

Չի բացառվում, որ գուցե կառույցը ստեղծվում է հսկելու կաշառակերության դեմ  պայքարի օղակներին: Բայց անգամ այդ դեպքում  ճի՞շտ չէ վերանայել, ուսումնասիրել իրավապահ համակարգի կոռուպցիայի դեմ պայքարի բաժինների աշխատանքը, արդյունքները, աշխատակիցներին: Միգուցե  պարզվի, որ այդ ոլորտներում օպտիմալացման, աշխատանքի նորովի մոտեցման անհրաժեշտություն և, վերջապես, գրողը տանի, գուցե դրանքլուծարելուկարի՞ք  կա:

Մնում է հուսալ, որ կառույցն ու նրա անդամների ձեռքերն իսկապես մաքուր և«երկար» կլինեն, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներն էլ  հանրությունը կզգա, այլ ոչ թե առժամանակ հետո նախագծի հեղինակները կասեն, թե իրենք ուզում էին, որ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ: