Արցախ մտնելու համար իրենց դրած ապօրինի անցակետին չենք հասնի

ՇԱՏ ԱՅԼ ՎԱՅՐԵՐ ԿԱՆ՝ ՃԵՂՔԵԼՈՎ ԱՐՑԱԽ ՄՏՆԵԼՈՒ ԵՎՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ. Սերոբ ԳԱՍՊԱՐՅԱՆ

- Էլ ինչպե՞ս, ի՞նչ լեզվով ասենք, որ մեր ժողովուրդը հասկանա, որ մենք մեր կրծքի տակ թունավոր օձեր ենք աճեցրել, որ մենք մեր թշնամիներին երկրի ղեկավար ենք կարգել ու ահա տեսնում ենք հետևանքները։ Կեղծվել է Անկախության հռչակագիրը, որը սահմանում էր՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, մինչդեռ էսօրվա էս թշնամիները Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում և ահա դրա արդյունքն ու հետևանքը,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է «Սև հովազ» ՌՀՀԿ-ի ղեկավար, արցախյան ազատամարտերի մասնակից Սերոբ Գասպարյանը՝ նշելով, որ առաջին աստիճանի պատրաստվածության հրաման է տվել «Սև հովազ» ՌՀՀԿ-ի բոլոր անդամներին։
 
Հիշեցնենք՝ այսօր ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արդեն պաշտոնապես հայտնի է 25 զոհի եւ 138 վիրավորի մասին, որոնցից 12-ը՝ երեխա։
 
Հարցին՝ ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ գործողութուններ պետք է նախաձեռնեն և իրականացնեն ՀՀ իշխանությունները՝ Սերոբ Գասպարյանն ասում է՝ խնդիրը հիմա նրանում է, որ Արցախը փակ է և՛ մեր կողմից, և՛ թշնամու. «Քո իսկ պետության մեջ դու չես կարողանում շարժվես, չգիտես ի՞նչ անես, որ օգնության հասնես քո հայրենակիցների այն հատվածին, որ այս պահին ցեղասպանության ընթացքի մեջ են հայտնվել։ Այս պետության նզովյալ ղեկավարները թույլ չեն տալու, որ դու գնաս ու ազատագրես քո ժողովրդի մի հատվածին, ովքեր չլինելու վտանգի մեջ են հայտնվել, մեռնելուց փրկես գոնե երեխաներին»,- ասում է Սերոբ Գասպարյանը։
 
Հայաստանյան օրվա այս իշխանություններին ես, արդեն, որպես թուրք չեմ բնորոշում, այլ՝ թշնամի, որովհետև նույնիսկ 1915 թ. Թուրքիայում եղել են այնպիսի հատուկենտ թուրքեր, ովքեր սրանցիցի ավելի լավն են եղել, որովհետև օգնության ձեռք են մեկնել ցեղասպանվող հայերի մի մասին, ասում է Սերոբ Գասպարյանն ու հավելում.«Սրանք մեր թշնամիներն են՝ հայ ազգի թշնամիները, որ եկել - ծվարել են մեր երկրում, մեր քթի տակ ու քանդում են մեր Հայրենիքը՝ հիմքերից։ Սրանք մարդկության դեմ գործած հանցանքների հեղինակ են»։
 
Հարցին՝ ինչպե՞ս պետք է տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախը պաշտպանվի ադրբեջանական այս ագրեսիայից, Սերոբ Գսպարյանը պատասխանում է՝ 120.000 մարդու մեջ կա 15.000 տղամարդ, ով զենք կվերցնի և վերցրել է.«Ես կապի մեջ եմ ու պարբերաբար տեղեկություներ եմ ստանում Արցախից, գիտեմ՝ ինչ իրավիճակ է այնտեղ։ Եթե այս սադրանքը կանգ չառնի, ապա խնդիրը ուժեղ հակահարված տալն է լինելու Արցախից, իսկ մենք այստեղից պետք է միանանք նրանց։ Ես այլևս չեմ խոսում պետական աջակցության մասին, որովհետև գիտեմ՝ ովքեր են պետության ղեկին հրաման տվողները։ Բոլոր նվիրյալները պետք է ոտքի կանգնեն։ Ինչպես որ 1988-ին արեցինք՝ նույն սխրանքը պետք է կրկնենք։ Շատ էլ որ նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում ու թույլ տվել, որ այնտեղ ապօրինի անցակետ տեղադրվի, բայց հայ ժողովուրդն այդպիսի որոշում չի կայացրել և չի համաձայնել նիկոլի կայացրած այդ որոշման հետ։ Արցախ մտնելու համար էլ իրենց դրած ապօրինի անցակետին չենք հասնի, շատ այլ վայրեր կան ճեղքելով Արցախ մտնելու և մեր հայրենակիցներին պաշտպանելու համար»,- ամփոփելով զրույցն ասել է Սերոբ Գասպարյանը։
 
Աղբյուր` Փաստինֆո