«Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում անհավատալի առաջընթաց են գրանցել»

Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ կողմերի ձեռքբերումների մասին հարցին պատասխանելով՝ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում անհավատալի առաջընթաց են գրանցել, թեև համաձայնագիր դեռ չկա։
 
Թե ինչ առաջընթացի մասին է խոսքը՝ նա չի մանրամասնել․ ասել է միայն, որ խաղաղության պայմանագիրը երկու կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ։ 
 
- Նրանք անհավատալի առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ են անցել: Երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության, անվտանգության համար: Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից կատարել որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ, և այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, շարունակել նրանց մղել՝ լուծելու այդ վերջնական տարաձայնությունները և հասնել համաձայնության,- ասել է ամերիկացի պաշտոնյան: 
 
- Խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի համար՝ բերելով խաղաղություն, կայունություն, տարածաշրջանին անվտանգություն,- հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ շեշտելով, որ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության պայմանագրի առաջ մղման հարցում և չի հանգստանա մինչև համաձայնություն չլինի․
 
- Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում։