Զուգադիպություններն, իսկապես, բավականին հետաքրքիր են

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ «Գեոպոլիտիկա» հարթակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձրացրել է «Կապիկի ծաղկի» վարակի տագնապի աստիճանն ու միջազգային մասշտաբով հայտարարել արտակարգ իրավիճակ:
 
Ինչպես հայտնի է, արդեն դեպքեր են հայտնաբերվել Եվրոպայում, նաև ասիական երկրներում, հարևան Թուրքիայում: Վարակը տարածվել է Կենտրոնաֆրիկյան հանրապետությունից, որտեղ տարեսկզբից մինչև հիմա կա ավելի քան 15 հազար վարակված, 500-ից ավելի մահ:
 
Նշվում է, որ առայժմ չկա ապացուցված էֆեկտիվությամբ դեղամիջոց:
 
Արդյո՞ք «Կապիկի ծաղիկն» այն «X հիվանդությունն» էր, որի մասին տարվա սկզբին քննարկում էին Դավոսի համաշխարհային ֆորումում: Հունվարի 15-19-ը տեղի ունեցավ ամենամյա հեղինակավոր ֆորումը, որի օրակարգային հարցերից մեկը «X հիվանդությունն» էր ու դրան պատրաստվելը: Ընդ որում, քննարկման գլխավոր բանախոսն էլ առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Գեբրեյեսուսն էր: 
 
Քննարկվում էր մի բան, որն այսպես ասած պաշտոնապես հայտնի չէր: 
 
Փաստացի ստացվում է, որ այդ նույն ժամանակահատվածում Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում իր «երթն» էր սկսում «կապիկի ծաղիկ» կոչված վարա՞կը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դրանով շատ կոնկրետ զբաղվելու փոխարեն, Դավոսում համաշխարհային էլիտաների հավաքին քննարկում էր «X հիվանդություն»-ը, թե ինչպես պետք է աշխարհը պատրաստվի դրան:
 
Ըստ ամենայնի քննարկվում էր, թե քաղաքական ինչ նպատակահարմարությամբ է հնարավոր կիրառել «X հիվանդության» ռիսկը, ի՞նչ հարցեր է հնարավոր լուծել դրանով:
Շատ հետաքրքիր է այն հանգամանքը, որ աշխարհում, այսպես կոչված, համաճարակային իրավիճակներ արդեն երկրորդ անգամ ստեղծվում են հենց այն նույն տարում, որում պետք է տեղի ունենան ԱՄՆ նախագահական ընտրությունները։
 
Դեռևս չանենք վատատեսական կանխատեսումներ՝ լոքդաուններ, սահմանափակումներ և այլն, սակայն զուգադիպությունները բավականին հետաքրքիր են։ Առաջին դեպքում՝ կորոնավիրուսի պարագայում, իրավիճակը աշխատեց Դոնալդ Թրամփի դեմ և լրջորեն նպաստեց նրա պարտությանը։ Հետաքրքիր է, որ եթե այս անգամ ևս ունենանք լուրջ համաճարակային իրավիճակ, արդյո՞ք դա էլ կաշխատի այն բանի օգտին, որ Թրամփը չվերադառնա Սպիտակ տուն։ Իսկ դրա մեխանիզմները, վստահաբար կան։ Օրինակ, համաճարակով պայմանավորված՝ քվեարկությունը կազմակերպել օնլայն տարբերակով։
 
Հետևենք զարգացումներին, սակայն հստակ է, որ այս «համաճարակները» բավականին հետաքրքրված են քաղաքականությամբ և իրենց զգացնել են տալիս ըստ քաղաքական իրավիճակի։
 
Եվս մեկ կարևոր հանգամանք․ Դոնալդ Թրամփի նախագահության վերջին որոշումներից մեկը ԱՄՆ-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս բերելն էր։ Դրանով Թրամփը ԱՀԿ-ի որոշումները ոչ պարտադիր դարձրեց ԱՄՆ-ի համար, ինչը բերեց նրան, որ Թրամփի ու ԱՀԿ-ի միջև ուղիղ պատերազմ էր ընթանում։ Մտնելով Սպիտակ տուն՝ Ջո Բայդենի առաջին որոշումներից մեկը ԱՄՆ-ը կրկին ԱՀԿ անդամ դարձնելն էր ․․․