Նամակ ԵՄ դիտորդական առաքելությանը
Ազգային-ժողովրդավարական Բևեռն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի մոտ ՀԱՎԱՔ անցկացնելուց հետո, նամակ փոխանցեց դիտորդական առաքելության կենտրոնակայանի ներկայացուցչին՝ հետևյալ բովանդակությամբ․

Ձեր ներկայությունը և ջանքերը կարևոր դեր են խաղացել կայունության ու թափանցիկության ապահովման և մեր երկրում վստահության մտնոլորտի վերականգնման հարցում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից խնդրում ենք Ձեզ՝ դիտարկել Ձեր առաքելության ժամկետի երկարացումը մեր երկրում:
Ուրախ կլինեինք նաև, եթե հնարավոր լիներ ավելացնել դիտորդների թվաքանակը՝ մեծացնելու համար Ձեր կարողությունները ընթացիկ մարտահրավերների առավել արդյունավետ վերահսկման և լուծման հարցում:
Ձեր շարունակական աջակցությունը չափազանց կարևոր է ժողովրդավարական գործընթացների իրականացման, մարդու իրավունքները պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում խաղաղության ու անվտանգության ապահովմամ համար:
Մենք վստահ ենք, որ ձեր առաքելությունը կարող է նպաստել մեր ազգի ավելի պայծառ և անվտանգ ապագային:
Խորին հարգանքով և շնորհակալությամբ՝
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Եղեգնաձոր