«Սա հիվանդագին սրիկայություն է»․ Արման ԱԲՈՎՅԱՆ

«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ 1942Թ-ԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ»․ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը @ArmeniaSputnik-ի եթերում խստորեն քննադատել է իշխանամետ շրջանակների թեզը, թե Ստալինգրադի ճակատամարտի նշանակությունը հայերի համար միֆ է, և որ Գերմանիան, իբր, պլանավորում էր ներխուժել Թուրքիա և ազատագրել Արևմտյան Հայաստանը։
 
▪️Թուրքիան Գերմանիային մատակարարում էր կարևոր նյութեր, այդ թվում՝ քրոմ, քաղաքական կապերը բարձր մակարդակի վրա էին։ Պատերազմի թեժ պահին թուրք գեներալները հանդիպել են Հիտլերի հետ, և թուրքական բանակի` ԽՍՀՄ ներխուժման հարցը կախված էր գերմանացիների հաջողությունից։
 
▪️ Գերմանիայի պարտությունից հետո գաղտնազերծված նյութերում 100–ավոր ապացույցներ կան այն մասին, որ հենց Գերմանիայի խնդրանքով է Թուրքիան դիվիզիաներ տեղակայել Խորհրդային Հայաստանի հետ սահմանին։ 
 
▪️Արևմտյան Հայաստանն ազատագրելու հարցը շատ արագ առկայծել է և շատ արագ մարել. Գարեգին Նժդեհը արագ խզել է կապը Գերմանիայի հետ, որովհետև հասկացելէ, որ միֆ է, թե Գերմանիան պատրաստվում է  հարձակվել Թուրքիայի վրա, այն էլ հանուն Արևմտյան Հայաստանի։
 
Տարածված այդ տեսակետին, թե  իբր 2–րդ համաշխարայինում Հայաստանին ավելի ձեռնտու կլիներ Գերմանիայի հաղթանակը, անդրադարձել է նաև «Աբովյան Time»-ի մեկնաբան Արման Աբովյանը՝ շրջանառվող թեզը որակելով «հիվանդագին սրիկայություն»։
 
▪️ Սա հիվանդագին սրիկայություն է. դրանով թքում են նվազագույնը երեք հարյուր հազար հայերի գերեզմաններին, ովքեր իրենց կյանքը տվեցին բացարձակ չարիք ֆաշիզմի դեմ պայքարում։ 
 
▪️Արդեն փորձեր են արվում կամաց-կամաց, կաթիլ առ կաթիլ, ակնհայտ սրիկայություն գեներացնել Մեծ Հայրենականի հետ կապված։ Վերջերս մեկից լսեցի՝ ասում էր, թե իբր Ստալինգրադի կռիվից հետո գերմանացիները ուզում էին գալ Կովկաս, մեծ Հայաստան ձևավորել, Թուրքիան էլ հայերի համար ազատագրել։ Սա ուղղակի անարգանք է 300 հազար զոհված հայերի հիշատակին։ Հիշեցնեմ, որ 40-ից ավելի դիվիզիա կուտակված էր թուրքական կողմում՝ Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի սահմանին։ Եվ եթե Խորհրդային Միությունը պարտվեր Ստալինգրադի ճակատամարտում, ապա Թուրքիան մտնելու էր։ Մտնելու էր ու վերջացնելու էր Հայոց ցեղասպանության իր «առաքելությունը»։