Լսո՞ւմ ես, աշխարհ, արցախցին մարդասպան չէ

ԲԱՔՈՒ-ԱՆԿԱՐԱ ՉՎԵՐԹԻ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԱԾԸ ԲԱՑ ԴԱՍ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

 - Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու,- ասել է Արցախի հանրապետության նախագահի մամլո  քարտուղար Դավիթ Բաբայանը՝ բնականաբար, արտահայտելով նույնիսկ մարդասիրություն քարոզող և հանդուրժողականություն պահանջող պետությունների կողմից չճանաչված պաշտոնական Ստեփանակերտի  որոշումը:
 
Ստամբուլից Բաքու թռչող «Turkish Airlines» ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարում է TK334 /THY3RF չվերթը, անցել է Արցախի օդային տարածքով:
 
Այսօր առավոտնից օրվա թեմա դարձած այս տեղեկատվությունը չէր կարող անտարբեր թողնել ովևէ մեկին: Հանրության ամենատարբեր շրջանակներում  տեղի ունեցող քննակումներում հետաքրքիր մի ընդհանրություն կա՝ քաղաքացիական ինքնաթիռը չխոցելը ճիշտ էր: Եվ մարդասիրություն այս դասը «վարում» է թուրք-ադրբեջանական ամենադժնի վայրագությունները տեսած ժողովուրդը: Նաև՝ ընդամենը մեկ օր առաջ արնախում քոչվորների կրակահերթերից հրաշքով փրկվածները: 
 
Ժամեր առաջ  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամլո  քարտուղար Դավիթ Բաբայանն արդեն որպես պաշտոնական տեսակետ է ներկայացրել գրեթե նույն տեսակետը: Մասնավորապես՝  նա ասել է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Արցախն ահաբեկչական պետություն չէ, և Արցախի օդային տարածքով  բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում.
 
- Նախ՝ մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը  խորթ է: Երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ողջ կեղծ լինելը: Մի կողմից նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր և Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետությունների  միջև:
 
ԱՀ նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու, քանի որ դա դեմ է նրա որդեգրած արժեհամակարգին:
 
- Երբ  Ադրբեջանի նախագահի մակարդակով  ասվում է, որ պետք է ոչնչացնել Երևան-Ստեփանակերտ  և  Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ, ապա դա միջազգային հանրության համար կարևորագույն խնդիր և ահազանգ  պետք է դառնա: Ինչպես «Իսլամական պետության», «Ալ-Քաիդա»-ի և ահաբեկչական այլ կազմակերպությունների և նրանց ղեկավարների կամ ներկայացուցիչների դեմ են պատժամիջոցներ իրականացնում, նույնն  էլ պիտի արվեն Ալիևի և նրա վարչախմբի ներկայացուցիչների նկատմամբ,- հավելել է Դ. Բաբայանը: