Մինսկի խումբը սպառել է իրեն. ՔԱՂԱՔԱԳԵՏ

ՆՍԵՄԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի (ու երևի ոչ միայն նրա) զարմանքն է հարուցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Բրյուսելում կատարած հայտարարությունը: Իսկ այն, հիշեցնենք, հնչել է օրեր առաջ՝ Արցախի խնդրի առնչությամբ կայացած Հայաստանի և ԱԳ նախարարների հանդիպումից հետո: ԵԱՀԿ Մինսկի խումբն իր օգնությունն է առաջարկել  Հայաստանի և Ադրբեջանի նախագահաների հանդիպումը կազմակերպելու համար: 
 
Քաղաքագետի համար զարմանալին այն է, որ արցախա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար խախտվում է հրադադարը, իսկ համանախագահները խոսում են նոր հանդիպումների մասին: 
 
Բանախոսն առաջարկում է նախ կասեցնել գործողությունները, ապա՝ հետաքննության մեխանիզմ մշակել ու հաստատել: 
Փոխանակ միջազգային կառույցները հետաքննող մեխանիզմների մասին խոսեն, անդրադառնում են հուլիսի 4-ին Ադրբեջանի բարձրացրած աղմուկին, թե հայկական զինուժի կրակոցից խաղաղ բնակիչ է զոհվել:  
 
Երկու երկրների արտաքին գործոց նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որը, ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ նվաստացուցիչ է Մինսկի խմբի համար: 
 
- Որովհետև լավ գիտենք, որ ավելի բարձր մակարդակով է  ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մանդատը ստացել՝  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով: Իսկ հիմա, երբ հանդիպումը տեղի է ունենում ՄԱԿ-ում, մանդատի նշանակությունն ու ազդեցությունը նվազեցվում է,- ասաց  քաղաքագետը:
 
Վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում չկա, ինչի արդյունքն էլ առկա այս իրավիճակն է: Կարելի է  եզրակացնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն կամ  իրեն ձեռնտու է այս վիճակը:
 
- Եթե նրանք հայտարարում են, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները պետք է որոշեն՝ հանդիպե՞լ, թե՞ ոչ, ապա հարց է առաջանում՝ բա դո՞ւք ինչի համար եք: