Մեսիջ` Օհանյանին, մարտահրավեր` Սարգսյանին

- Մեկը մի անգամ չիասի, թե էրթանք -տեսնենք էդ ծնողը որտեղի՞ց հայթայթեց էդ վեշը, որ ուղարկում է բանակ,-

Պաշտպանության նախկին  նախարար, ՕՐՕ  դաշինքի   կարկառուն ներկայացուցիչ Սեյրան Օհանյանին այսօր  Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «սյուրպրիզ» է մատուցվել:  Արթիկցիներից մեկը դժգոհել է զինվորների հագուստից, սննդից: 

- Մեկը մի անգամ չիասի, թե էրթանք -տեսնենք էդ ծնողը որտեղի՞ց հայթայթեց էդ վեշը, որ ուղարկում է բանակ,- վրդովված ասել է ծնողը:

Սեյրան Օհանյանը,    որպես նախկին չինովնիկ, սկսել է արդարանալ, հիշեցրել է, թեանթերի պետական կառույց չկա: Ապա թվարկել է իր   ղեկավարման տարիների ձեռքբերումները:

Արթիկցու այս հարցը  մեր կողմից ուշադրության չէր արժանանա, եթե ՕՐՕ-ի անդամը շաբաթներ առաջ վստահաբար չպնդեր, թե պաշտպանության նախարար աշխատած տարիներին «կաշվից դուրս է եկել»՝ բանակի առաջնային խնդիրները լուծելու համար:  Այսօր, սակայն,  հակառակն է պարզվում:  Տարրական խնդիրների լուծման համար Օհանյանը կարծես թե  բավարար ջանք չի թափել, որի մասին հիշեցնում էր քաղաքացին:

Արթիկցու բողոքը նոր հարցեր է ծնում: Մասնավորապես, եթե պատկան կառույցների դռները  փակ են եղել  նրա առաջ, ինչո՞ւ լրատվամիջոցներով իրեն հուզող  հարցը մինչ այս  չի բարձրաձայնել: Իսկ միգուցե զինվորի մոր այս քայլն ամենևին էլ ինքնաբո՞ւխ չէ, այլ որոշակի պատվեր ու«մեսիջ» նախկին նախարարին՝ նրա ընդդիմադիր գործունեության համար:

Ինչևէ, բողոքն ինքնաբուխ է,թե սարքովի՝ միեւնույնն է, զինվորներին ծանրոց ուղարկելու դժգոհությունը  մարտահրավեր է նաև Պաշտպանության գործող նախարար, ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին: Թե որքանով նրան կհաջողվի լուծել խնդիրը, համոզել զինվորների ծնողներին, թե  բանակը հավելյալ օժանդակության կարիք չունի՝ ժամանակը ցույց կտա: Ժամանակը միայն  կպարգևի նաև այն վստահությունը, որը պիտի վաստակի ՀՀԿ-ի ցուցակի առաջատարն ընտրություններով ու ի րաշխատանքով: