«Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիայի քարտուղարությունը ահազանգում է

Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը դեղամիջոցի ներդիր թերթիկի պահանջների և ցուցումների խախտմամբ իրականացնում է Մարդու Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի իրացում, ինչպես նաև, լայնորեն գովազդելով այն, մոլորության մեջ է գցում հանրությանը:
 
Մեր աշխատանքային թիմը հանուն սերունդների առողջության և բնակչության անվտանգության դուրս է եկել անհավասար պայքարի՝ ոլորտի ոչ կոմպետենտ ղեկավարների, նրանց կողմից անխնա կիրառվող վարչական լծակների և քարոզիչների դեմ:
 
Առողջապահության նախարարությունը, օգտվելով իրազեկման պակասի փաստից և մանիպուլացնելով հասարակությանը, ինչպես նաև օգտագործելով հանրության շրջանում բժշկական գիտելիքների պակասը, շարունակում է գովազդել և ՀՀ բնակիչների վրա «սաղացնել» տխրահռչակ գարդասիլ-4 պատվաստանյութը, որը պատվիրված է անհամաչափ մեծ քանակով և որի պիտանելիության ժամկետը մոտենում է ավարտին:
 
Մեր թիմը չի ստանում գրանտ սորոսի հիմնադրամներից և չի ֆինանսավորվում որևէ քաղաքական կառույցի կողմից, ուստի մենք մեր գործունեությունը իրականացնում ենք բացառապես սեփական միջոցներով, սակայն հանրության շրջանում իրազեկման աշխատանքները բավականին ծախսատար են և նման աշխատանքների ծավալը մեծացնելու և բացի Երևանից նաև մարզերում աշխատանք ծավալելու համար խնդրում ենք ձեր աջակցությունը, որը կարող է ցուցաբերվել թե ֆինանսական և թե այլ մեթոդներով՝ մարդկային, լրատվական, փորձագիտական և այլ ռեսուրսներով: