Թերևս՝ պահանջարկից ծնված առաջարկ

ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՎԵԼ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Մեքենան առաջին աճուրդով չվաճառվելու դեպքում մեկնարկային գինը կնվազի 20%-ով: Ու այդպես՝ աճուրդի ամեն կրկնության դեպքում նախորդ աճուրդի մեկնարկային գնից կհանվի 20-ական տոկոս:
Ստացվում է, որ 10-15 աճուրդից հետո Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահին սպասարկած փոխադրամիջոցը հնարավոր կլինի ձեռքբերել անվճարին հավասար էժանագին արժեքով: Սա, իհարկե, զավեշտի ժանրից է, որովհետև սովորաբար առաջարկը ծնվում է պահանջարկից: Ասել է թե՝ արդեն իսկ կա՛ պահանջարկ:  
 
Այսօրվա նիստում գործադիրը որոշել է թույլատրել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինիս ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի զրահապատ փոխադրամիջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թ.) օտարել դասական աճուրդով: 
 
Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:
 
Գույքի մեկնարկային գինը սահմանվել է 17 մլն դրամ:
 
Ավտոմեքենան սպասարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում: