ԵԱՏՄ, թե՞ ԵՄ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ԵՄ ԿՈՂՄՆ Է
Միջազգային կառույցների հանդեպ հանրության վերաբերմունքի ցուցիչը կարելի է համարել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Ինչպես նշել է Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` հարցումն իրականացվել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Վայքում, Եղեգնաձորում, Մարտունիում և Հայաստանի այլ համայնքներում ` 2017 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը: Հարցմանը մասնակցել է 900 քաղաքացի:
Ըստ հարցման տվյալների` ՀՀ քաղաքացիների կեսից ավելին`50.67 տոկոսը, կարծում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը բացասաբար է ազդելմեր երկրի վրա. Հակառակ կարծիքի է 45.33 տոկոսը:
- Արդյո՞ք Ռուսաստանը համարում եք Հայաստանի դաշնակից,-հարցին 34.33 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 30.56 տոկոսը՝ բացասական: Իսկ հարցվածների 35.11 տոկոսը գտնում է, որ ՌԴ-ն մասամբ է Հայաստանի դաշնակիցը:
Ավելին, 40 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունները խոչընդոտ են Հայաստան-ԵՄ հարաբերություններում, իսկ հակառակ կարծիքի կողմնակից է 29.6 տոկոսը :
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործոնը բացասական է գնահատել հարցվածների 56 տոկոսը, դրական` 40 տոկոսը:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապահովո՞ւմ է ՀՀ-ի անվտանգությունը» հարցին միայն 15 տոկոսն է դրական պատասխան տվել: Իսկ
Հարցին է, թե «ՀԱՊԿ-ը կաջակցի՞ Հայսատանին, եթե Ադրբեջանի հետ պատերազմ սկսվի» հարցին ի պատասխան` հարցվածների 31 տոկոսը նշել է, որ ՀԱՊԿ-ը կաջակցի, իսկ 63.4 տոկոսը հակառակ կարծիքն է հայտնել:
Հայաստանի տնտեսության վերաբերյալ հարցի առնչությամբ քաղաքացիների 23 տոկոսը տնտեսության վատթարացումը կապված է ԵԱՏՄ-ի անդամակցության հետ, իսկ 37 տոկոսը բացառել է դա:
«Հայաստանի ապագան կապո՞ւմ եք ԵՄ անդամակցության հետ» հարցին հարցման մասնակիցների բացահայտ մեծամասնութրյունը` 58 տոկոսը, դրական է պատասխանել, իսկ 38 տոկոսը` բացասական:
Իսկ ահա 88.6 տոկոսը դրական է գնահատել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացումը: