«Ստեղծագործել, նախաձեռնել և բարձրաձայնել»

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԾԱՎԱԼՈՒՆ ԴԱՍԸ

 
Համընդհանուր նախաձեռնությունը, որը երկրորդ տարին է, ինչ իրականացվում է Հայաստանում, տեղի ունեցավ Երևանի «Հերացի» ավագ դպրոցում՝ հնարավորություն տալով ավելի քան 70 դպրոցականների «ստեղծագործել, նախաձեռնել և բարձրաձայնել» իրենց  հետաքրքրող նպատակների մասին:
 
Աշխարհի ամենածավալուն դասի նպատակն է երեխաներին և երիտասարդներին ներգրավել այնպիսի քննարկումներում, որտեղ ներկայացվում է աշխարհին աջակցելու իրենց դերակատարությունը ԿԶՆ-երին հասնելու գործում, ինչպես նաև՝ ոգևորել նրանց ավելի մեծ մասնակցություն ունենալ սեփական համայնքներում: Այսօր դպրոցականները եզակի հնարավորություն ունեցան համընդհանուր նպատակներին ծանոթանալ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ներկայացմամբ:
 
Հայաստանի դպրոցականները սրանով իսկ միանում են 100-ից ավելի երկրների տղաներին և աղջիկներին, որոնք սեպտեմբերի ընթացքում նույնպես մասնակցելու են Աշխարհի ամենածավալուն դասին՝ ծանոթանալով նպատակների հետ, դրանց թվում՝ հասնել գենդերային հավասարության, ամենուրեք և բոլոր մարդկանց համար վերացնել ծայրահեղ աղքատությունը, պայքարել կլիմայի փոփոխության դեմ և բոլոր երեխաներին հնարավորություն տալ ստանալու որակյալ տարրական և միջնակարգ կրթություն:
 
Աշխարհի ամենածավալուն դասը օժանդակում է դպրոցականների կրթական գործընթացին և օգնում ուսուցիչներին՝ ուսումնասիրել կարևոր համընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են՝ մարդու իրավունքները, աղքատությունը և կլիմայի փոփոխությունը:
 
Աշխարհի տարբեր անկյուններում կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դասավանդելու և մասնակցելու են դասերին:
 
Որպես Աշխարհի ամենածավալուն դասի հիմնադիր գործընկեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԶՆ-երը հասանելի է դարձրել ավելի քան 160 երկրներում 25 տարբեր լեզուներով ավելի քան 500 միլիոն տղաների և աղջիների համար: