Սեփական գրպանի խոպան` դիվանին կռթնած
ԻՆԵՐՑԻԱՅԻ ՈՒԺՈՎ` ԱՆՑՅԱԼԻ ՄՏԱՅՆՈՒԹՅԱՄԲ
ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային հանրապետություններն այլ կարգավիճակով, որպես միմյանցից ու իբր բոլորից անկախ պետություններ, սկսեցին հարաբերվել` կարևորելով առաջին հերթին իրենց ազգային ու պետական շահը: Թվում էր, թե Հայաստանն էլ պետք է այդ սկզբունքով առաջնորդվի, սակայն արի ու տես, որ հետխորհրդային երկրների կադրային քաղաքականությունը այլ բան է ցույց տալիս: Տպավորությունն այնպիսինն է, որ գործող ևնախկին իշխանությունները իներցիայով կարծում են, թե Հայաստանը, բացի Ադրբեջանից, հետխորհրդային մյուսերկրների հետ լուրջ խնդիրներ չունի: Սակայն հատկապեսապրիլյան պատերազմը, Լապշինի արտահանձնումն այլ բան ցույց տվեցին:
Ընդ որում, Օլեգ Եսայանի աշխատանքի ՕԳԳ-ն այնքան փոքր էր, որ անգամ ռուս հայտնի հաղորդավար Սոլովյովն իրեն իրավունք վերապահեց դժգոհել Եսայանից և դրական խոսքեր շռայլել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի օգտին: Սակայն ասել, թե Եսայանը դիվանագիտակն «դրախտում» միակ մերժվածն է՝ արդար չի լինի: Նույն ժամանակահատվածում Լապշինի արտահանձնումից հետո բոլորը հիշեցին Բելառուսում ՀՀ դեսպան, ուտուշ-խմուշի սիրահար Արմեն Խաչատրյանին: Նա այնքան գոհ էր իր աշխատանքից, որ հայտարարեց` չի կարծում, թե վատ է աշխատել և պետք է հրաժարական տա: Բացի վերոնշյալից` այլ անուններ էլ կարող ենք թվարկել. Օրինակ՝ Ղազախստանում ՀՀ դեսպան, նախկին ՀՀՇ-ական Արա Ղազարյան: Շարքը կարելի է թվարկել, սակայն, ցավալի է, որ պատկան կառույցները համառորեն չեն նկատում, որ մեր նշանակյալ դեսպաններից ոմանք (չենք ուզում ասել՝ շատերը) դիվանագետի աշխատանքն ընկալում են որպես դիվանին կամ բազմոցին կռթնած վայելք: Այդպիսիք մոռանում են կամ չգիտեն, որ օտար պետությունները, որտեղ իրենք Հայաստան պետությունը ներկայացնող, նրա տվյալ երկրում ապրող հայերի ճակատագրով մտահոգ պաշտոնյաներ են: Մոռանում են կամ չգիտեն և իրենց նշանակման վայր-երկրները դիտում են որպես սեփական գրպանը հարստացնող խոպան: Նայենք նրանց հայտարագրերն ու ամեն ինչ հասկանալի կլինի: Սթափվե՛ք: