Արտադրում են երիտասարդ ձեռներեցները
ՏՈՆԱՎԱՃԱՌ ՍՈԼԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Այսօրվա՝ նոյեմբերի 11-ի եռուզեռը դեռ երկար կհիշեն սոլակցիներն ու նրանց հյուրերը:
Բոլորը խնամքով ու ջանադրորեն էին նախապատրաստվել Կոտայքի մարզի Սոլակ գյուղում այսօր կազմակերպված տոնավաճառին, որտեղ իրենց սեփական արտադրանքն էին ներկայացնում Սոլակի, Բջնիի և Քաղսիի 15-17 տարեկան երիտասարդները:

Հենց այդ ծրագիրն էր հնարավորություն ընձեռել Կոտայքի մարզի Սոլակ, Քաղսի և Բջնի համայնքների ավելի քան 100 երիտասարդների՝ ծանոթանալու ձեռներեցության հիմունքներին, բիզնես հիմնելու գաղտնիքներին, ձեռք բերելու ձեռներեցական հմտություններ: Այս ամենի շնորհիվ նրանք հնարավորություն ստացան ծրագրի ավարտին ստեղծելու իրենց սեփական արտադրությունը, որը մրցունակ կլինի տեղական շուկայում:
Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Գայանե Վարդանյանը՝

Այդ գործում նրանց մեծապես աջակցել են համայնքների կանայք, ովքեր տիրապետում են ձեռներեցության նրբություններին և շատ լավ են ճանաչում տեղական շուկան: Այդ էր թերևս պատճառը, որ ներկայացված և վաճառքի հանված արտադրանքը հիմնականում գյուղատնտեսական բնույթ էր կրում: Եվ դա օրինաչափ էր, քանի որ բիզնես խորհրդատու կանայք, քաջածանոթ լինելով այդ համայնքների կարիքներին ու հնարավորություններին, պատանիներին էին փոխանցել այն բոլոր գաղտնիքները, որոնք իրենց օգնում են մրցունակ լինել տեղական շուկայում: