Ընդդեմ «Գարդասիլ» կոչվող չարիքի

«ՀԱՆՈՒՆ ԿԱՆԱՉ ԹՂԹԱԴՐԱՄԵՐԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ ՀԱՅ ԳԵՆԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ». ԵԾԿ

Թե որքանով էր անհրաժարելի «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը մեր դեռահաս աղջիկներին ներարկելը՝ մնում է անհասկանալի կամ ենթադրելի, իսկ Առողջապահության նախարարության ու նախարարի հավաստիացումները՝ ոչ հավատընծա:
 
Ու մինչ թեման շարունակում է կրքեր բորբոքել, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանին:
 
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝
 
- Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն՝ «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով, որի հիմքում ընկած է ապօրինի ստվերային գործարք և հանրային միջոցների յուրացում: 
 
Ընդգծելով, որ  «Գարդասիլ-4»-ը և ընդհանրապես պապիլոմա վիրուսի դեմ պավաստումն աշխարհի բոլոր երկրներում բացարձակ կամավոր է ու երեխաների շրջանում այն կիրառելն ընդհանրապես բացառվում է, Մ. Խաչատրյանը նախ նկատում է՝
 
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութի ներարկումից հետո այն կարող է ազդեցություն ունենալ առավելագույնը հինգ տարի, ապա հասկանալի է դառում, որ 13 տարեկան աղջիկ երեխաներին այն անհրաժեշտ չէ՝ նրանք չեն մտնում ռիսկային խմբի մեջ:
 
Մանրամասնելով, որ «Գարդասիլ-4 պատվաստանյութով միայն 13 տարեկան աղջիկների 16 000 ընտրանքի պատվաստումը կազմակերպելու համար Լևոն Ալթունյանը և նրա խմբակից մի քանի հոգին պետական բյուջեից յուրացրել են շուրջ 150 000 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ ԳԱՎԻ հիմնադրամից ստացել են 178 000 ԱՄՆ դոլար՝ հետազոտությունը ժամանակին ու անհրաժեշտ քանակով իրականացնելու համար», Մարինա Խաչատրյանը վկայակոչում է ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածը, որի համաձայն՝
 
3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են գենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
 
4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
 
Իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության պահանջները հետևյալն են.
 
Լևոն Ալթունյանից՝ 
 
Հրապարակային ներողություն խնդրել հայ հանրությունից, մասնավորապես աղջիկ երեխաներից,
 
Անհապաղ պատկան կառույցներ ներկայացնել իր ձեռքի տակ առկա հանցագործության դեպքերի մասին տեղեկատվություն, եթե այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն, 
 
Անհապաղ դադարեցնել «Գարդասիլ-4» -ի   միջոցով պատվաստումների իրականացման ծրագիրը,
 
Անհապաղ վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հափշտակած 150 000 ԱՄՆ դոլարը:
 
ՀՀ գլխավոր դատախազից՝ 
 
Լևոն Ալթունյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման, հանրային գումարների յուրացման և անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկման վերաբերյալ հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ և Լևոն Ալթունյանին ներգրավել որպես մեղադրյալ:
 
ՀՀ մարդու իրավուքների պաշտպանից՝ 
 
Դատապարտել Լևոն Ալթունյանի գործողությունները և հայտարարությունները, որոնցով խախտվել են երեխաների իրավունքները: