Մայդանների բովով անցած` ողջո˜ւյն, ողջո՛ւյն

ՄԱԽԱԹԸ ՊԱՐԿՈՒՄ ՉԵՍ ՊԱՀԻ

Հայաստանի ընտրություններին հետևելու համար աշխարհի տարբեր անկյուններից   Հայաստան էին 100-ից ավելի դիտորդներ:  Օրեր առաջ, սակայն, հետաքրքրիր տեղեկատվություն սպրդեց: Պարզվում է` մոտ 300 օտարազգի դիտորդ Հայաստանի ճանաչված չորս  ՀԿ-ներին անդամակցելով , հանդես են գալու որպես տեղական դիտորդներ: Ինչո՞ւ նրանք չստեղծեցին ՀԿ, կամ չանդամակցեին միջազգային  դիտորդական կառույցներին՝ եթե այդքան հետաքրքրված էին  մեր  ընտրություններով: 
 
Լրատվամիջոցներից մեկը փորձել էր  այդ ՀԿ-ներից մեկից մանրամասներ ճշտել «տեղի» դիտորդների մասին, սակայն  ապարդյուն: Միայն պարզ դարձավ, որ նրանք  մայդաններ տեսած երկրների` Վրաստանի, Ուկրաինայի, ինչպես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի  քաղաքացիներ են և ըստ  անհստակ հավաստիացնումների՝ եկել են իրենց նախաձեռնությամբ ու  իրենց հաշվին:
  
Հա՞ որ: Այդ որ «խելոքն» է  իր քրտինքն այլ երկրի զարգացմանը ծառայեցնում: Ժողովրդական խոսքն ասում է` մախաթը պարկում չես պահի: Այդպես էլ եղավ:  Թեև  հրաման էին ստացել ուրբաթախոսի  նման լռել, բայց վրացահայերից մեկը «ուխտադրուժ» եղավ: Պարզվեց, որ ոչ ավել, ոչ պակաս՝ նրանց հրավիրել են Հայաստանում գործող  գրանտակեր ՀԿ-ները: Ամեն ինչ նրանց հաշվին է` անգամ հյուրանոցի ծախսերը: Դե հասկանալի է, չի բացառվում, որ այս դիտորդներին Հայաստան հրավիրելու համար  օտար «պապաներից» լրացուցիչ ֆինանսեր են պահանջել, որոնց մի մասը թղթերով օրինականացված կմտնի նրանց գրպանը, մյուսն էլ կծախսվի `ըստ նպատակի: 
 
Ասել, թե տեղի դիտորդներն ակտիվ ու սրտացավորեն աշխատել են, բնականաբար, սուտ կլինի, քանզի  լուսանկարները հակառակն են ապացուցում: Անտարբեր հայացքով  լսում են, հերթապահ ժպիտով արձագանքում: Մնում է ընդամենը հետաքրքրվել` գոնե Հայաստան եկած մեր հյուրերին մեր ՀԿ-ները տեսարժան վայրեր տարե՞լ են, թե դա կավելացներ ծախսերը: Բացի այս դիտորդախաղից`  էդ «խեղճերին» գոնե դա «քյար» կմնար: