Եզդիները ներողություն են պահանջում ՀԱԿ-ՀԺԿ-ից

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ

«ՀԱԿ» անդամ, «ՀԱԿ-ՀժԿ» քաղաքական դաշինքի ցուցակով որպես պատգամավորության թեկնածու  առաջադրված Անուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի գրառումներ է կատարել՝ եզդի ժողովրդին վիրավորելով   «դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» և այլ արտահայտություններով:
 
Անուշ Զուրաբյանը , ով  «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կողմից ներկայացվել էր որպես պատգամավորության թեկնածու, այս գրառումներով վիրավորում է եզդի ժողովրդի արժանապատվությունը , տարածում է ատելության կոչեր՝ սեպ խրելով հայերի և եզդիների բարեկամության մեջ :
 
Պատգամավորության թեկնածուն լինելով հանրային դեմք  տարածում է այլատյացություն՝ իր գրառումներով կասկածի տակ դնելով  եզդի ժողովրդի ՀՀ լիիրավ քաղաքացի լինելու հանգամանքը:
 
Կոչ ենք անում ՀԱԿ կուսակցությանը , «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքին՝ արտահայտել կուսկացության և դաշինքի պաշտոնական  դիրքորոշումն այս հարցում և ներողություն խնդրել եզդի ժողովրդից՝  դաշինքի ներկայացուցչի կողմից ատելության կոչերի և վիրավորանքի համար :