ԱՅԾԵՄՆԻԿՆԵՐԸ ԿՈՏՐԵՑԻՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

Շանս`ցախը հավաքող, Արցախը պաշտպանող եվաներին

 

Քաղաքական ուժերն, անշուշտ, նախընտրական ցուցակներում ընդգրկելու էին նաև  կանանց, ինչն արվել է բոլոր ընտրություններում: Այս անգամ, սակայն,դա պարտադրանքի պես էր: Խնդիրն այն է,որ  ԸՕ-ի փոփոխությունների համաձայն նախընտրական ցուցակի ամեն 4-րդթեկնածունպետք է  կին լիներ: Քաղաքական ուժերի համար սա ինչ-որ չափով գլխացավանք էր, քանի որնախ՝մանդատների մեծ ախորժակ պահած տղամարդիկ պետք  է տեղը զիջեին իգական սեռին:Մյուս կողմիցէլ` քաղաքական գործընթացներին հասու անհրաժեշտ քանակով կանայք  պետք է հայթայթեին: Ինչևէ,  կցել-կցմցելով՝  մի կերպ տեղերը (ավելի կոպիտ արտահայտվողներն ասում են՝ գլխաքանակը)  լրացրին:

Թվում էր, թե  հաճախ ստվերում մնացող  իգական սեռի ներկայացուցիչները կօգտվեն այս առիթից.ակտիվ քարոզչության կմասնակցեն, պաստառներից «կիջնեն»,կփորձեն օրինաստեղծ գործունեությամբ զբաղվել...Բայց այդպես էլ ոչինչ չեղավ: Եվ սա պատահական չէ,կարծում ենք:

Ըստ տեղեկությունների` առաջիկայում ձևականորենցուցակներում հայտնված, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված կանանց մեծ մասին շուտով «goodbay» են ասելու, քանի որ հատկապես արական սեռի փորձառու գործիչները ցուցակների հեռավոր հորիզոնականներում են ու պահ առաջպետք է իրենց արժանի տեղը զբաղեցնեն ԱԺ-ում:

Եվրոպայի ցուցամատով թելադրված այս պահանջին պատրաստ չէր մեր հանրությունը: Բայց այնպես էլ չէ, որ Եվրոպան պետք  է մեզ հասկացնի կնոջ դերը հասարակական-քաղաքական կյանքում: Դարեր ի վեր Հայաստանում երբևէ չի երկրորդվել կնոջ դերակատարումը: Դեռ ե՞րբէր,որ Սոսե մայրիկների ու այծեմնիկների ակտիվությունը կոտրեց տղամարդկանց «մենաշնորհ» ասպարեզները: Արհեստական պահանջները միշտ էլ ձևական թղթարարություն են մնում:

Այսուհանդերձ, կարծում ենք՝ այս պահանջը կստիպի որոշում կայացնող քաղաքական ուժերին հենարաններ փնտրել և հնարավորություն տալ Վարդան Պետրոսյանի բնութագրմամբ՝ ցախը հավաքող, Արցախը պաշտպանող, գիշերները հրաշքներ գործող եվաներին: