ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ՞ ԸՆԿՆՈՒՄ

Զարյանի ծոռնուհին՝ ազերիների գործիք

          

Համացանցում հայտնվել է Այրին ( Իռեն) Ավետիսյանի հարցազրույցն ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը: Իռեն Ավետիսյանը գրող Նաիրի Զարյանի ծոռնուհին է՝  հայտնի դերասան Հանրի Զարյանի թոռը: Իռենի մայրը Մերի Զարյանն է, ով մինչև ԱՄՆ գնալը աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում: Աղջիկը սովորել  է Երևանի թիվ 172 դպրոցում, տարիներ առաջ տեղափոխվել է ԱՄՆ և այնտեղ ապրում է ազգությամբ թուրք տղամարդու հետ: Ապրիլյան պատերազմի օրերին էլ Իռենը հրապարակել էր Թուրքիայի դրոշը՝ դառնալով քննադատությունների թիրախ:
 

Հարցազրույցը լսելիս նոր բան, ըստ էության չենք հայտնաբերում: Դե Ադրբեջան փախած վահանմարտիրոսօղլիներից հետո, ցավոք սրտի, սա սովորական բան է դարձել: Աղջիկը կրկնում է այն, ինչ ազերիապաշտ  սյուզանջաղինյանները: Թե տեսեք, տեսեք՝ խաղաղություն պետք է լինի, թե զինվորները չպետք  է զոհվեն:  Զարյանի ծոռնուհու  խոսքի ուշագրավ դրվագն այն է, որ վերջինիս ընտանիքին Հայաստանում լավ չեն վերաբերվել: Մի խոսքով՝ «օբիժինկության» հերթական պոռթկում, որն էլ պատճառ է դարձել նման հարցազրույցի:

Սակայն  էմոցիոնալ արձագանքից բացի՝  խնդրին այլ տեսանկյունից  կարող ենք դիտարկել: Ադրբեջանական հատուկ ծառայություններն ինչպե ՞ս են «վերբովկա»անում  ՀՀ-ում և արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ու  հայի կողմից վարկաբեկում մեր երկիրը՝ փորձելով ֆոն ստեղծել, թե իբր հայերը  կողմ են Արցախից հայկական զորքը դուրս բերելուն:

Իսկ մենք ի ՞նչ ենք անում:

Վերջերս թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևն էր Հայաստանում: Չնայած՝ հասկանալի է, որ նման երևույթները  պատկան մարմինները լիարժեք չեն կարող վերացնել: Այլ հարց է, որ պետք է  աշխարհում, այն էլ՝  հատկապես հայաշատ քաղաքներում, հարկավոր է քարոզչությամբ պատռել Բաքվի դիմակը:

Ի դեպ, ինչպես ասում են՝ հեռու լսողաց, բայց մեր պապերը, անցյալ դարի 50-60-ականների մտավորականներն ասում են, որ գրող Նաիրի Զարյանի անվան հետ են կապվում  հայ նշանավոր որոշ գրողների մատնությունը: Ավելին՝ անգամ ասում էին, որ  հենց այդ պատճառով հրաժարվում էին ընթերցել Զարյանի գործերը: Եթե մեր նախնիները հիմա  իմանային այս ամենը, հաստա՛տ կասեին՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: