«Հայ հանրությունը պատրաստ չէ կանանց պարտադիր զինծառայության». ԿԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
Մայրության և գեղեցկության օրը, որը նաև այսպես կոչված կանանց միամսյակի ավարտն է, լրագրողներին հանդիպման էին հրավիրել պաշտպանության համակարգում աշխատող կանայք: Հայուհիներ, ում համար հայրենիքին ծառայելը հոգու պարտք է և ովքեր հպարտությամբ են կրում զինվորական համազգեստը:
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմական ոլորտում կանանց դերին: Նրա խոսքով` այս բնագավառում տարեցտարի ավելանում է կանանց ներգրավվածությունը
-Պետք է շատ կազմակերպված լինել, որ կարողանաս ընտանիքդ համատեղել աշխատանքի հետ,- ասաց բանախոսը:
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Գալինա Կարապետյանն էլ ասաց, որ սերը զինվորական հագուստի հանդեպ նրան տարավ ռազմական ոլորտ:
-Ընտանքիս էլ դեմ էր, որ սովորեմ, բայց ես գնացի այդ ճանապարհով: Դժվար էր կորտրել այն կարծրատիպը տղամարդկանց շրջանում, որ կինը տեղ չունի բանակում: Կինը կարող է հավասար կերպով ծառայել տղամարդկանց հետ,- ասաց նա:
Հարց հնչեց կանանց պարտադիր զինծառայության մասին: Այս հարցը առանձնակի հնչեղություն է ստացել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Նարինե Կարապետյանի հավաստիացմամբ՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հանրությունը պատրաստ է կանանց պարտադիր զինծառայության:
-Այլ հարց է, որ պետք է ավելացնել պայմանագրային հիմունքներով ծառայող կանանց թիվը զինուժում,- եզրափակեց բանախոսը: