Անզորությունից մղված
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՀԵՂԻՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՈՎ` ԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
Ինչպես հայտնի է՝ երեկ մի քաղաքացի ահազանգել էր «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:
Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել էին: Տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ տվողի ինքնությունն էլ արագ պարզվել էր:
Սակայն պարզվել էր նաև այդ քայլին դիմելու դրդապատճառը, ինչին անդրադարձել ու պարզանել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մասնավորապես.
Մարզային գրանցում ունեցող քաղաքացին ունի առողջական խնդիրներ, վիրահատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Բուժման հետագա պատշաճ ընթացքը կազմակերպելու նպատակով, համաձայն միջազգային ուղեցույցների, քաղաքացուն նշանակվել է ԲՑԺ իմունոթերապիա, որի դեղերը, սակայն, ՀՀ-ում գրանցված չեն, չկան: Որպես փոխարինող միջոց նշանակվել են քիմիոպրեպարատներ:
Քաղաքացին դեղերի ձեռք բերման հարցով չի դիմել առողջապահության նախարարություն՝ ոչ «թեժ գծով», ոչ ընդունելության դիմումով, ոչ էլ նամակով՝ քարտուղարություն, գրանցման վայրի պոլիկլինիկա՝ ևս:
Առողջապահության նախարարությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել քաղաքացուն, ինչի ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվել են: