Հորդոր՝ ԱԱԾ-ին
ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ՝ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ
Առաջարկ իշխանություններին և հատկապես կառավարությանը:
Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով ՝ ուշադրություն դարձնել Հայաստանում հավասարության,եղբայրության սկզբունքներով գործող կազմակերպություններին, որոնք, ըստ տեղեկությունների, նաև բարեգործությամբ են զբաղվում: Մեր մտահոգության առիթն այս անգամ մասոնական օթյակի բացումն է:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն օրեր առաջ ընդունել էր «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Աբբասի հետ: Պարզվում է` նշյալ կազմակերպությունը Հայաստանում մասոնական օթյակ է բացելու: Մասոնները Հայաստանում նոր չեն: 1915 -ի Ցեղասպանությունը՝ հրապարակված տվյալների համաձայն, մասոնական կառույցների ձեռքի գործն է: Նրանց ներկայությունը հայ ժողովուրդը զգացել է նաև դրանից հետո: Ըստ որոշ վերլուծաբանների՝ 1918-1920 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում ևս նրանք զգալի բացասական դերակատարում են ունեցել:
Մասնավորապես, Հայաստանի տարածքային որոշ կորուստները հենց մասոնների ձեռքով է եղել, որոնք սերտ կապեր են ունեցել այդ ժամանակվա իշխանության հետ և՝ որոշակի ազդեցություն նրանց վրա:
Հիմա էլ պնդողներ կան, որ 1988-ին արցախյան շարժման համար ձևավորված, հետագայում իշխանության եկած «Ղարաբաղ» կոմիտեի անդամների շարքում նույմպես մասոնական կազմակերպության անդամներ են եղել: Այդ մասին հետագայում հայտարարել են հենց կոմիտեի «ոչ մասոն» անդամները:
Մասոնական օթյակի բացումը մտահոգիչ է, քանի որ Հայաստանում 2002-ից ի վեր բացվել ու գործում է մասոնական 4 օթյակ: Թե ովքե՞ր են օթյակի անդամները՝ հայտնի չէ: Ավելին՝ այդ կառույցները ՀՀ-ում գաղտնի են գործում, ինչը հակասում է մեր Սահմանադրությանը: Մայր օրենքի պահանջով որևէ կազմակերպություն պետք է գործի կամ ՀԿ-ի, կամ կուսակցության ձևով, այսինքն՝ թափանցիկ, հստակ: Մինչդեռ մասոնների դեպքում հակառակ իրավիճակն է:
Ինչո՞վ են դրանք վտանգավոր:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր ասել է, որ օթյակի բացումը քաղաքական նպատակ ունի: Դրանց միջոցով, ըստ ՀԿ-ի ղեկավարի, հեշտ է մարդկանց ներգրավվել քաղաքական գործընթացներում:
- Ստեղծվում է այսպես կոչված 5-րդ շարասյուն,- համոզված է Ալեքսանդր Ամարյանը:
Իսկ 5-րդ շարասյունը ոչ ավել-ոչ պակաս՝ գործակալների խումբ է, որի նպատակը հասրսկության մեջ խժդժություններ առաջացնելն է, մայդանային անկայունություն հրահրելը: Այնպես, որ պատկան մարմինները շատ ավելի լուրջ պետք է վերաբերվեն այս ամենին: