«Պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից, բայց առանց պատերազմի հնարավոր չէ․․․»

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Աշխարհը հայտնվել է մի իրավիճակում, երբ պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից, բայց առանց պատերազմի հնարավոր չէ ազդեցության գոտիները վերադասավորել։
 
Մի կողմից ամեն ինչ անում են, որպեսզի առանց որևէ ռազմական բախման պայմանավորվեն, մյուս կողմից շատ արագ զինվում են, ռազմարդյունաբերությունն են զարգացնում, սեփական ռազմական պահեստներն են լցնում։ Վստահորեն շուտով գալու է մի պահ, երբ այլևս զենք չեն վաճառի միմյանց․ հազիվ սեփական կարիքների համար հոգան։
 
Մեր տարածաշարջանն այն եզակիներից է, որտեղ այս անգամ թատերաբեմերից մեկն է լինելու։ Թվում է, թե ողջ խնդիրը մեկ ճանապարհի շուրջ է, բայց իրականում ճանապարհը փաթեթավորումն է ազդեցության գոտու։ Ռուսաստանին հարկավոր է այդ ճանապարհը, որով կկարողանա լիակատար կամ որոշիչ ազդեցություն ունենալ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչու չէ, նաև` Իրանի վրա։
 
Թուրքիային անհրաժեշտ է այդ ճանապարհը, որպեսզի մեկ ազգ երկու պետությունը դարձնի մեկ ազգ, մեկ պետություն, որից հետո ծավալվի ավելի արևելք, ավելի հյուսիս։
 
Իրանին հարկավոր է այդ ճանապարհը, որպեսզի թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան, չունենան վերը նշվածները և ինքը կարողանա այս կողմից առնվազն հանգիստ լինել։
 
Այդ ճանապարհն ամեն մեկը մի ձև է ընկալում, պատկերացնում։ Ոմանք՝ զանգեզուրյան միջանցք, ոմանք կոմունիկացիաների ապաշրջափակում, մենք՝ խաղաղության խաչմերուկ։ Մեր տարածքային ամբողջականության, մեր սուվերենության վրա խաղաղդրույք կատարողների դանակի շեղբը շատ սուր է, բայց այն չի կարող երկար դիմադրել, քանի որ, որպես կանոն՝ դրանք քոռանում են և երկար սրելու կարիք են ունենում։ Որպեսզի այդ դանակները քոռանան, պետք է անպայման դժվար կտրվողի, կոտրվողի հանդիպեն, երկար փորձարկեն և ի վերջո շարքից դուրս գան։
 
Վտանգավոր ժամանակաշրջան է, եթե լինի բախում, ապա այդ բախումը պարզապես մեր տարածաշրջանում, բայց այլոց մասնակցությամբ է լինելու, որտեղ էլի տուժելու ենք մենք՝ եթե պատրաստ չլինենք, եթե հույսներս դնենք ուրիշների վրա: