Երևանում օրեցօր զարգանում է թալանի տարբերակը

ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը
ֆեյսբուքյան իր էջում համեմատական է անցկացրել Երևանի և Բելգրադի իշխանությունների միջև։ 
 
- Տրամաբանական է, որ հանրային տրանսպորտը անվճար դարձնելով քաղաքը կբեռնաթափվի, իսկ երևանյան 2,5 միավորանոց իշխանությունը մայրաքաղաքի բեռնաթափման քողի տակ փող է աշխատում, որպեսզի հնարավորինս արագ իրենց ուղեղներում հաղթահարեն աղքատությունը։ Մասնավորապես 2025 թվականի հանրային տրանսպորտի շուրջ 3 անգամ թանկացումից ակնկալվում է Երևանի բյուջե 21.3 միլիարդ դրամ ավել եկամուտ։
 
Խնդրեմ վառ օրինակ, որը հաստատապես կնպաստի քաղաքի բեռնաթափմանը, դա արդեն իրականություն է.
 
2025 թվականի հունվարի 1-ից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի բնակիչներն ու այցելուները կկարողանան անվճար օգտվել հասարակական տրանսպորտից։ Այս որոշման մասին հայտարարել է քաղաքապետ Ալեքսանդր Սապիչը՝ նշելով, որ որոշման նպատակն է լիցքաթափել քաղաքի փողոցները և նվազեցնել մեքենաների երթևեկությունը, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
 
Ընդհանուր կանոնից կա երկու բացառություն՝ «E» տառով նշված էքսպրես երթուղիները և A1 արագընթաց երթուղին, որը կապում է Բելգրադի օդանավակայանը կենտրոնական Սլավիա հրապարակի հետ, մնում են վճարովի:
 
Այս երթուղիների տոմսերը վաճառվում են անմիջապես ավտոբուսներում։
 
Քաղաքային տնտեսության կառավարումն ու քաղաքային բյուջեի թալանը տարբեր բաներ են։ Երևանում օրեցօր զարգանում է թալանի տարբերակը։