Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչվել «Օղուզիստան»
ՍՈՑՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ․ Վարդան Ոսկանյան
Հետաքրքիր փաստ է ներկայացրել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ տելեգրամյան ալիքում։

Մասնավորապես, արհեստածին Ադրբեջանում «ազգային էպոս» հռչակված «Ղորղուդ պապիս գրքի»՝ 16-րդ դարում գրված և Դրեզդենում պահվող ձեռագրի հեղինակն իր իսկ երկի լեզուն բառացիորեն կոչում է «օղուզների ցեղի լեզու», ինչից պետք է եզրակացնել, որ դրանով խոսող էթնիկական միավորին համարում է ոչ թե ադրբեջանցի, այլ օղուզ։
Պատմության և սեփական նախնիների հիշատակի առջև չմեղանչելու համար Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան» կամ, եթե «-ստան» հնդեվրոպական ծագման իրանական ածանցը հակասում է թուրանական «գաղափարախոսությանը» կառաջարկեի մաքուր թյուրքական «Օղուզ Յուրդու» տարբերակը։