Արժե՛ իմանալ
ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՓԱՍՏԵՐ՝ ԽՈՐԵՆ ԿԱՍՅԱՆԻՑ
♦ Մարդկանց 45%-ը հավատում է ուրվականների գոյությանը, իսկ 10%-ը պնդում են, որ տեսել են նրանց։
♦ Օրվա մեջ 4 ժամով երկու անգամ քնելն ավելի օգտակար է, քան 8 ժամով մեկ անգամ քնելը։
♦ Ամենաերկարատև անձրևն աշխարհում, տևել է 247 օր։
♦ Մանղալի վրա պատրաստվող խորովածի հոտը, դա B1 վիտամինի հոտն է։
♦ Մեկ շաբաթում եղունգներն աճում են միջինը` 1 մմ։
Ի դեպ, միջնամատի եղունգն ավելի արագ է աճում, քան մյուս մատներինը։
♦ Ամեն հինգ վայրկյանը մեկ, աշխարհում մահանում է մոտավորապես 8 մարդ։
♦ Աշակերտների 70%-ն ամեն օր միմյանց հարցնում են. «Այսօր ամսի քանի՞սն է»։
♦ Աշխարհի բոլոր ավտոմեքենաների 29%-ը սև գույնի են։
♦ Մոսկվա քաղաքի միլիոներորդ բնակիչը ծնվել է 1897 թվականին։
♦ Մարսի մակերևույթն ավելի լավ է ուսումնասիրվել, քան Երկիր մոլորակի օվկիանոսի հատակը։
♦ Ֆուտբոլի ամենաերկարատև խաղը տևել է 36 ժամ։
♦ Առաջին անգամ տիեզերք դուրս գալու տևողությունը եղել է 12 վայրկյան։
♦ Մարդը մեկ րոպեում աչքերը թարթում է միջինը 20 անգամ։
♦ Օրը 60 տոննա տիեզերական փոշի է նստում Երկիր մոլորակի վրա։
♦ Տարեկան 82 000 000 մարդ է այցելում Ֆրանսիա։
♦ Ձեր ծննդյան պահին, դուք մի քանի վայրկյանով եղել եք աշխարհի ամենաերիտասարդ մարդը։
♦ Մամոնտները վերացել են եգիպտացիների կողմից Քեոփսի բուրգի կառուցումն ավարտելուց 1000 տարի հետո։
♦ Հոլանդիայում, չծխող դեռահասներին վճարվում է ամսեկան 200 եվրո։
♦ OK (օքեյ)-ը աշխարհի ամենահայտնի բառն է։
♦ Ռիո դե Ժանեյրոյում, երեկոյան ժամը 22։00-ից մինչև առավոտյան ժամը 05։00-ն, վարորդները կարող են անցնել կարմիր լույսի տակով։
♦ Հյուսիսային Կորեայում ընդամենը 16000 մարդ իրավունք ունի համացանցից օգտվելու։
♦ Եռման ջուրն ավելի շուտ է սառցակալում, քան սառը ջուրը։
♦ Մարդու ոսկորն հինգ անգամ ամուր է պողպատից։
♦ Մոտ 854 միլիոն մեծահասակ մարդ աշխարհում, կարդալ չգիտի։
♦ Չիփսերի մեջ ընդհանրապես վիտամիններ չկան։
♦ Միայն 1935 թվականից են Թուրքիայում մարդիկ ազգանուններ ստացել։
♦ Բոլոր մարդիկ ունեն իրենց յուրահատուկ հոտը։
♦ Արագիլները չվելու ժամանակ պարբերաբար կարող են քնել 10 րոպեով` թռիչքի ընթացքում։
♦ Երկիր մոլորակի ուղեծրում առկա է 1009 գործող արբանյակ։
♦ Մեկ րոպեում աշխարհում ավելանում է 2500 տոննա նոր աղբ։





