Հույսի շողեր են Հայաստան ներթափանցում
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ՝ ԱՆՁԻՑ, ԵՎ ՈՉ ԹԵ ԿԱՌՈՒՅՑԻՑ
Այսօր ասուլիսում հրապակված թվերն ու տոկոսները, թերևս, բարձրաձայն «շշունջ» էին Կառավարության ականջին: Դրանց ենթատեքստը վերծանելով՝ գործադիրը պիտի արձանագրի, որ նպատակամետ, կանոնոկարգված աշխատանքի ու երկրի հանդեպ մտահոգության արդյունքը երկար չի սպասեցնում:
«Ժողովրդի ձայն» ՀԿ փորձագետներ Արման Ղուկասյանի և Ծովինար Կոստանյանի ներկայացրած փաստերից ամենահուսադրողն այն էր, որ 900 երևանաբնակների շրջանում վերջերս անցկացված փոքրիկ սոցհարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 72 տոկոսը չի պատրաստվում բնակություն հաստատել արտերկրում: Ճիշտ է, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին, իսկ 9 տոկոսը Հայաստանից հեռանալու պատրաստակամություն է հայտնել, բայց քանակի առումով որակյալ 72%-ի վերաբերմունքը գոնե մասամբ ցրում է անհուսությունը:
Ավելին, Արման Ղուկասյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները հույսեր են կապում կառավարության հետ:
- Վերջին ամիսներին տնտեսության ճիշտ գործունեության արդյուքնում մենք կարողացանք գրանցել արտահանման 21տոկոս աճ: Մասնավորապես՝ պատրաստի ապրանքների, ինչը նշանակում է, որ երկրում նոր աշխատատեղեր են ստեղծվում: Շրջանառությունը 2017 առաջին կիսամյակում կազմել է 12,8%, ինչը բավականին խոստումնալից թիվ է կազմում: Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում բավական մեծ հեռանկարներ կան: Հույս ունենք, որ նման հաջողությունների պարագայում 2018 թվականի հունվարից հնարավոր կլինի միգրացիայի նվազում արձանագրել,- ասուլիսում նշել է Ա. Ղուկասյանը՝ ընդգծելով, որ Կառավարության այսպիսի աշխատանքի արդյունքում 2018-ին Հայաստանում կարող է արձանագրվել բնակչության թվի աճ և արտագաղթի նվազում։
Ըստ սոցհարցման տվյալների՝ «Արդյոք, մոտ ժամանակներս Հայաստանում ակնկալո՞ւմ եք բարեփոխումներ սոցիալ-տնտեսական ոլորտում» հարցին 79%-ը դրական է պատասխանել, և միայն 6%-ն է ասել, թե որևէ բարեփոխում չի ակնկալում:
- Որպեսզի պարզենք, թե հարցմանը մասնակցող ՀՀ քաղաքացիները ի՞նչ գործընթացների հետ են կապում հնարավոր բարեփոխումների իրականացումը, այդ հարցը ևս ներառեցինք հարցաշարի մեջ: Արդյունքում պարզվեց, որ հարցվողների գերակշիռ մասը՝ 62%-ը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի կառավարության և 78%-ը՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Իսկ ահա հարցվողների 26%-ն այդ բարեփոխումների իրականացումը տեսնում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման մեջ,- փաստեց Ծովինար Կոստանյանը