ՈՉ ԹԵ ՄԱՐԴՈՒ, ԱՅԼ` ՄԵՂՔԻ


 

Հիշենք Նոր Կտակարանից հետևյալ տողերը. «Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս: Ամեն: Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով:  Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը Հռոմ (1:25-27): Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի´ խաբվեք. ո´չ պոռնիկներ, ո´չ կռապաշտներ, ո´չ շնացողներ, ո´չ իգացողներ, ո´չ արվամոլներ, ո´չ գողեր, ո´չ ագահներ, ո´չ հարբեցողներ, ո´չ բամբասողներ, ո´չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն (Ա Կորնթ. 6:9-10 հմմտ. Գաղ. 5:19-21)»: Հավանաբար, այս ամենը շատերն են կարդացել, շատերն են հասկացել, որ բնությունը մղվում է դեպի ներդաշնակությունն ու գեղեցկությունը, դեպի կատարելությունը, մինչդեռ ցանկացած խոտորում գեղեցկության ու ներդաշնակության թշնամին է, ավելին, այն ցանկացած ժողովրդի բարոյական ըմբռնումները քայքայող թույնն է, որը չի կարելի հանդուրժել:

Երևանում ոմն Ծոմակի և Արմեն Փիրիի պատկանող «գեյ-փաբի» ներսում տեղի ունեցած պայթյունը, ՀՅԴ մի շարք ղեկավարների կողմից պայթյունն իրականացրածների հանդեպ ակնհայտ դրացիական վերաբերմունքը և քաջալերող հորդորները բուռն քննարկումների առիթ են տվել: Հանրության մեջ նորից ու նորից սկսել են խոսել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների, նրանց իրավունքների պաշտպանության, հասարակության մեջ նրանց հանդեպ հանդուրժողական վերաբերմունք դրսևորելու և էլի նման բաների մասին: Թե ինչո՞ւ հատկապես հիմա սկսեցին ակտիվանալ խոսակցությունները, ինչու մեր մարդու իրավունքների պաշտպանները հենց հիմա դարձան չափազանց ակտիվ` կարծես հասկանալի է դառնում: Հասկանալի, որովհետև ի հայտ են եկել նոր գրանտներ ստացած մի շարք ուժեր, որոնք էլ կամենում են գրպանել հերթական դրամաշնորհները` չհասկանալով, որ ամեն մի ժողովուրդ ունի ավանդական բարոյականության իր սկզբունքներն ու չափանիշները, որ համասեռամոլությունը երբեք չի կարող մեզ համար ընդօրինակման արժանի արևմտյան արժեք համարվել:

Անտարակույս, այսօր ավելացել է թիվը համասեռամոլների և արվամոլների, հենց մայրաքաղաքի մի շարք հանրային վայրեր վերածվել են նրանց որջերի: Հատկապես «Օդնոկլասսնիկի» կոչվող սոցիալական ցանցը ողողվել է հայ «գեյերով», ովքեր «սիրո որոնումների» մեջ են: Ու դա արդեն հանրային բարոյականության, ազգային հոգեկերտվածքի խաթարմանը միտված իրողություն է, որի դեմ պայքարն անհրաժեշտություն է: Արարիչը ոչ թե մարդուն էր մեղադրում, ոչ թե նրա դեմ պայքարում, այլ` մեղքի, իսկ համասեռամոլությունը, բարոյական և հոգեբանական շեղվածք լինելուց զատ, նաև մեղք է:

Ոչ ոք համասեռամոլներին խարույկի վրա այրելու կոչեր չի անում, ոչ ոք չի հրահանգում սպանել մարդուն, սակայն երևույթի հանրայնացումը կանխելուն ուղղված ցանկացած քայլ միայն ողջունելի է: Համասեռամոլների իրավունքների պաշտպանները մի՞թե հաճույքով են նայում, թե ինչպես երեկոյան ժամերին անանցանելի է դառնում Մանկական զբոսայգու շրջակայքը, թե ինչպես արդեն Մաշտոցի պողոտայում են հայտնվում ամենատարբեր տրանսվեստիտներ ու համասեռամոլներ` ցինիկաբար մոտենալով մարդկանց ու իրենց ծառայություններն առաջարկելով... Գուցե նրանք չգիտեն, որ մեզ մոտ ծաղկում է ապրում արվամոլների մարմնավաճառությունը, որ հիշյալ վայրերում 3-10 հազար դրամով իրենց մարմինն են վաճառում բազմաթիվ երիտասարդներ` 16-30 տարեկան: Մի՞թե այս ամենին պիտի նայենք հանդուրժողաբար, տեսնենք թե ինչպես են որակազրկվում մեր արժեքները, ինչպես է քայքայվում մեր հասարակությունը:

Լ.Մ.