ՀՈՎԱՆԱՎՈՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ


 

Այս տարի լրանում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնի հիմնադրման 80-ամյակը: Այն 1949 թվականից հետո Ադրբեջանի տարածքում գործող միակ հայկական պետական թատրոնն էր` նախկին երեքի փոխարեն: Շենքը գրեթե քանդված է, անհնար է այստեղ ներկայացումների ցուցադրումը, ստեղծագործական համախմբի գործունեությունը: ԼՂՀ իշխանությունները որոշել են հիմնանորոգել շենքը` առայժմ բյուջեից հատկացնելով ընդամենը 50 միլիոն դրամ, իսկ հիմնանորոգման համար կպահանջվի առնվազն 2,5 միլիոն դոլարին համարժեք դրամ:

Հիմա Ղարաբաղի իշխանությունները հովանավորներ են փնտրում` նրանց միջոցներով Ղարաբաղի խոշորագույն մշակույթի օջախի հիմնանորոգումն իրականացնելու համար: Բայց հովանավորներ չկան:

Ինչպես տեղեկացրեց թատրոնի տնօրեն Կոմիտաս Դանիելյանը, եթե հենվեն միայն պետբյուջեից հատկացումների վրա, ապա հազիվ թե տասը տարում հնարավոր լինի ավարտել հիմնանորոգումը...