Նախկին ամուսինը կոտրել էր Պուգաչովայի քիթը


Արտիստ Միկոլաս Օրբակասը` Քրիստինա Օրբակայտեի հայրը, լրագրողներին պատմել է Պրիմադոնայի հետ իրենց ամուսնության մասին: Նրա խոսքերով` իրենք այնքան կրքոտ ու զգացմունքային են եղել, որ ժամանակ առ ժամանակ ծագած վեճերն ավարտվել են ծեծկռտուքով: Մ. Օրբակասն ու Ա. Պուգաչովան իրար հետ ապրել են չորս տարի: Էստրադային աստղի նախկին ամուսնու հավաստմամբ` ամուսնության առաջին տարին խաղաղ է անցել: Հետո, սակայն, սկսվել են հյուրախաղերը, որոնցից հետո իրենց հարաբերությունները բարդացել են: Մի անգամ Միկոլասն իմացել է, որ կինն իրեն դավաճանում է. Պուգաչովան էլ չի հերքել այդ լուրը և խոստովանելով իր անհավատարմությունը, ամուսնալուծություն է պահանջել: Հետզհետե թեժացած վեճը շուտով տուրուդմփոցի է վերածվել. Ալլան հարվածել է ամուսնու գլխին, իսկ գազազած ամուսինը հարվածել ու կոտրել է կնոջ քիթը: Այդ միջադեպը, երևի, ամենատպավորիչներից է եղել Միկոլասի կյանքում. տասնամյակներ հետո նա հիշել է, թե ինքն այնքան ուժեղ է հարվածել, որ արյունը հոսում էր վտակի պես: Երբեմնի ամուսինն անկեղծորեն խոստովանել է, որ Ալլան հաճախ է ուժ գործադրել իր նկատմամբ: Այսուհանդերձ, արտիստն ինքն իրեն է մեղադրել` ամուսնալուծութ յան համար: Պրիմադոնայի հիմնական պահանջը եղել է ալկոհոլից հրաժարվելը, որի հանդեպ մեծ հակում է ունեցել Միկոլասը: Նա նույնիսկ արգելել է հանդիպել դստեր` Քրիստինիայի հետ, որն այն ժամանակ երկուսուկես տարեկան էր…