Ֆիդել Կաստրոյի մռայլ նախազգուշացումները միջուկային պատերազմի մասին


Համաժողովրդական սերն ու վստահությունը չեն լքում առաջնորդին` նրա պաշտոնաթող լինելուց հետո էլ£ Վերջին 4 տարում առաջին անգամ իր հայրենակիցներին դիմելն անհրաժեշտ համարելով, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն վերջերս բոլորին հեռուստացույցների առջև է հրավիրել£ Եվ, ինչպես գրել են որոշ լրատվամիջոցներ, մարդիկ անհամբերությամբ են սպասել նրա հեռուստաելույթին£ Կաստրոն վերլուծել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, նախազգուշացրել հասունացող միջուկային պատերազմի մասին և պնդել, որ Միացյալ Նահանգները չի կարող վախեցնել Իրանին£ Բրիտանական The Guardian¬ը վերլուծաբար ներկայացրել է այդ ելույթը£ (Հրապարակումը թարգմանաբար տպագրվում է մասնակի կրճատումներով)£ * * * - Մերձավոր Արևելքը կանգնած է միջուկային պատերազմի շեմին, որը կարող է սադրել ԱՄՆ¬ը` հարված հասցնելով Իրանին, որպեսզի թույլ չտա, որ այդ երկիրը սեփական զենք մշակի,¬ հայտարարել է 82-ամյա կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոն£- Հույս դնել, թե իրանցիները կվազեն յանկիների մոտ և գթություն կխնդրեն` անհեթեթ է,¬ նկատել է նա£¬ Նա (ԱՄՆ¬ը) մոլեգին դիմադրության կբախվի£ Դա կհրահրի բախում, որը չի կարող չհանգեցնել միջուկային պատերազմի£ Կուբայի նախկին նախագահը հայտարարել է, որ առաջին ռումբը կնետի Իսրայելը, սակայն վտանգ կա, որ կարմիր կոճակները կսեղմեն նաև Պակիստանն ու Հնդկաստանը£ - ԱՄՆ¬ը կգործադրի իր տեխնիկան, որպեսզի ոչնչացնի Իրանին,¬ հայտարարել է նա£¬ Սակայն իրանցիները տարիներով կամաց¬կամաց հզորացրել են պաշտպանական հնարավորությունները£ Կաստրոյի կարծիքով` Իրանի վրա հարձակումը արմատապես այլ արդյունքի կհանգեցնի, քան Իրաքի զավթումն էր. - Երբ Բուշն Իրաքի վրա հարձակվեց, Իրաքը քաղաքականապես անջատ (չմիացած-խմբ.) երկիր էր£ Ի տարբերություն նրա` Իրանը պառակտված չէ£ Կուբայի առաջնորդը նաև ընդգծել է, որ միջուկային այդ տերությունները` Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը հրաժարվել են ստորագրել չծավալվելու մասին պայմանագիրը£ - Հսկայական է Իսրայելի հսկողությունը Միացյալ Նահանգների վրա£ …ԱՄՆ¬ի արտաքին քաղաքականությունը կարելի է համապարփակ անպատժելիության քաղաքականություն անվանել£ * * * 1959 թ. Կուբայի հեղափոխության առաջնորդը, ով սառը պատերազմի ժամանակներում Լատինական Ամերիկայում դարձել էր ԱՄՆ¬ի տիրապետության դիմադրության դեմ խորհրդանիշը և տեսավ սովետական կոմունիզմի կործանումը, 2006 թ. ծանր հիվանդացավ£ Աղիների շտապ վիրահատությունից հետո նա սկզբում ժամանակավորապես, իսկ հետո վերջնականապես, իշխանությունը փոխանցեց կրտսեր եղբորը` Ռաուլին, ով հիմա 79 տարեկան է£ 2007 թ. Կաստրոն մի քանի հարցազրույցներ է տվել կուբայական հեռուստատեսությանը£ Ավելի հաճախ նրան կարելի է տեսնել լուսանկարներում` արտասահմանցի ղեկավարների հետ կղզի այցելելիս£ Այս ընթացքում նա հանրությանը չի ներկայացել, բայց այս երկուշաբթի կոմունիստական կուսակցության Granma թերթում նյութ է տպագրվել Հավանայի հետազոտական կենտրոն նրա այցի մասին£ Լուսանկարներում Կաստրոն մարզական հագուստով է£ Նա իրեն վստահ է պահում, զրուցում է աշխատակիցների հետ, ժպտում է£ Մինչ հիմա Կուբայի կոմունիստական կուսակցությունը ղեկավարող Կաստրոն ակտիվորեն տպագրվում է մամուլում` պարբերաբար իր մտածումները հրապարակելով իր երկրի ու աշխարհի մասին£ Վերջին շաբաթներին նա մեծ ուշադրություն է հատկացնում Մերձավոր Արևելքին£ Նրա հետաքրքրությունն առաջացավ Իսրայելի հարձակումից` հումանիտար տորմիղի վրա, որը մայիսի 31¬ին ձգտում էր ճեղքել Գազայի շրջափակումը£ Երկուշաբթի (անցյալ¬խմբ.), քաղաքական «Կլոր սեղան» ծրագրի հատուկ թողարկման եթերում, 82-ամյա Կաստրոն հիվանդ տեսք ուներ և խոսում էր նվաղած ձայնով£ Նա հերթով բարձրացնում էր թղթերը և հաճախ էր մեջբերումներ կատարում արաբական մամուլից, Պենտագոնից ու Նաոմ Խոմսկիից£ Անցյալում մշտապես զինվորական համազգեստ կրող առաջնորդը մարզահագուստ և վանդակավոր վերնաշապիկ էր հագել£ Գալիք միջուկային պատերազմի մասին նախազգուշացումից նա անցել է պատմության մասին խառնաշփոթ դասախոսության£ Մասնավորապես, անդրադարձել է Կորեական պատերազմի, Կարիբյան ճգնաժամի և Անգոլայի պատերազմի աղբյուրներին£ - Անցյալում մենք արդեն մոտեցել էինք միջուկային պատերազմին,¬ հայտարարել է նա£¬ Իմ կարծիքով` հիմա դրա վտանգը կտրուկ մեծացել է£ Նա (ԱՄՆ¬ը) կրակի հետ է խաղում£