Ինչպե՞ս կշռել ձյունը


Ձյան փաթիլը կշռում է ընդամենը 1 միլիգրամ£ Սակայն մի քանի ժամում այդ նուրբ վեցբևեռանի աստղիկները կարող են երկիրը ծածկել բավական հաստ ձյունաճերմակ սավանով£ Ձմռան վերջին օրերին երկրագնդի Հյուսիսային կիսագնդում ձյան զանգվածը հասնում է 13.500 մլրդ տոննայի, որը կազմում է տեղացած ձյան 95,2 տոկոսը£ Հարավային կիսագնդին բաժին է ընկնում ընդամենը 3,8 տոկոսը£ Տեղացած ձյունը մոլորակային մասշտաբով ասես հսկայական հայելի լինի, որն արտացոլում է Արևի ճառագած էներգիայի 90 տոկոսը£ Ձյունից ազատ երկրագնդի մակերեսն արտացոլում է էներգիայի միայն 10 տոկոսը£ Տարօրինակ կարող է թվալ, սակայն Երկրի` Արևից ստացած ջերմության քանակն ուղղակիորեն կախված է տեղացած ձյան սառը ծածկոցի մակերեսի մեծությունից£