Ամենամյա խորհրդակցություն


ՌՀԴ համատեղ միջոցառումներին նվիրված ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության համատեղ միջոցառումներին նվիրված ամենամյա հերթական խորհրդակցութ յունը, որի ընթացքում ամփոփվեցին 2008թ. ընթացքում կատարված համատեղ աշխատանքները, ծրագրվեցին հետագա անելիքները: Խորհրդակցությանը` նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Ս.Սեյրանյանը, ՀՀ ոստիկանա պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ա.Սարգսյանը, Կառավարության այլ անդամներ, փոխնախարարներ, հանրապետության տարածքային զինկոմիսարներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, զինղեկներ: Միջոցառումը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը ողջունեց ներկաներին` իր խոսքում ընդգծելով արդեն ավանդույթ դարձած նմանատիպ միջոցառումների կարևորությունը: Նախարարը կարևորեց նաև ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացումը` մատաղ սերնդի կերտման գործում: ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Կ.Քոչունցն անդրադարձավ ռազմահայրենասիրական դաստիարակության առկա խնդիրների մասին` նշելով, որ 2008թ. ՌՀԴ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են. հանրակրթական հաստատությունների զինղեկների հետ կազմակերպվել և անցկացվել են եռօրյա ուսումնամե թոդական հավաքներ և հրահանգչամեթոդական պարապմունքներ, հանրակրթական դպրոցներին կցված զորամասերի հրաձգարաններում ուսումնական տարվա ավարտին ավարտական դասարանների աշակերտների հետ անցկացվել են երկօրյա ռազմադաշտային, ինչպես նաև տեսական ու գործնական պարապմունքներ, նախազորակոչային տարիքի դպրոցականների շրջանում անցկացվել է «Կորյուն» ռազմամարզական խաղերի եռափուլ առաջնություն, հանրակրթական դպրոցների շրջանավարտների հայրենասի րական ոգին բարձրացնելու նպատակով կազմակերպվել են սեմինարներ և դասախոսություններ` «Զինված ուժերի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում», «Արցախյան գոյամարտի հերոսական էջերը և Շուշիի ազատագրումը», «Հայրենական մեծ պատերազմի հայազգի զորավարները և հայկական ստորաբաժանումների կատարած սխրագործությունները» թեմաներով: Նա նաև նշեց, որ ՀՀ ՊՆ և ԿԳՆ համատեղ հանձնաժողովի կողմից մշակվել և սահմանվել են համապատասխան չափորոշիչներ` զինղեկներին 1-ին, 2-րդ և 3-րդ կարգ շնորհելու մասին, որի ժամանակ հաշվի են առնվելու անցկացված ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված միջոցառումների որակը և մակարդակը: Իսկ առկա խնդիրների մասին խոսելիս գեներալ-մայոր Կ.Քոչունցը նշեց դրանց հիմնական պատճառները. թույլ վերահսկողությունը հանրակրթական դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի և ՌՀԴ միջոցառումների անցկացման նկատմամբ, զինղեկների կողմից կազմվող պլան-համառոտագրերի և ամենամսյա աշխատանքային պլանների բացակայությունը, զինղեկի ոչ բավարար գիտելիքների պատճառով ՆԶՊ առարկայի անհետաքրքիր դասավանդումը և այլն: ՌՀԴ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ զինվորական կոմիսարն առաջարկեց ավելացնել վերոնշյալ թեմայի շրջանակներում իրականաց վող միջոցառումների թիվը. կազմակերպել ավարտական դասարաններ տեղափոխված աշակերտների հնգօրյա ճամբարային հավաքներ` ՊՆ ուսումնական կենտրոններում, դպրոցներին կցված զորամասերում` դրանց ընթացքում անցկացնելով ռազմամարզական խաղեր` «Հայրենյաց պաշտպաններ» խորագրով, կազմակերպել «Արիության դասեր»` աչքի ընկած զինծառայողների մասնակցությամբ, դպրոցներում հիմք դնել ռազմամարզական խաղերին: Ապա ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վ.Ղանդիլյանը, որն իր հերթին խոսեց խնդիրների և կատարված աշխատանքների մասին. կազմվել և դպրոցներին է տրվել ՆԶՊ առարկայի 8-րդ դասարանի դասագիրքը և Ուսուցչի ձեռնարկը, որոնք մեթոդական և բովանդակային առումով էապես բարելավված են, ռուսերեն են թարգմանվել ՆԶՊ առարկայի 9-րդ և 10-րդ դասարանների դասագրքերը` ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար, մասնագետների կողմից տպագրության է պատրաստվել հայ իրականության մեջ աննախադեպ «Հայկական ռազմագիտական հանրագիտարան» եռահատոր աշխատության առաջին հատորը, որը 2009թ. անհատույց տրվելու է հանրակրթական ուսումնական հաստատություններին: Այնուհետև ելույթներով հանդես եկան կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, զինղեկներ, որոնք ևս խոսեցին թեմային առնչվող խնդիրների մասին` ներկայացնելով առաջարկներ` մատաղ սերնդի շրջանում ՌՀԴ աշխատանքները լավագույնս կազմակերպելու ուղղությամբ: Խորհրդակցությունն ընդմիջվեց ՀՀ պաշտպանության նախարարի, կրթության և գիտության, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերով նախարարների` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցով, որի ընթացքում վերջիններս հանգամանալից պատասխանեցին լրագրողների հարցերին: Միջոցառումը շարունակվեց գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հուզիչ և ոգևորիչ ելույթով, որն իր խոսքում ընդգծեց Օրվա խորհուրդը: Ապա, վերոնշյալ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար, մեծարանքի խոսքեր հնչեցին ՀՀ պաշտպանության նախարարի հասցեին, ինչին Ս.Օհանյանը համեստորեն պատասխանեց, որ ինչքան ուշ մարդը հասնի իր փառքի գագաթնակետին` այնքան ավելի արդյունավետ կլինի նրա աշխատանքը: Ելույթներին հաջորդեց երկուստեք պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ՌՀԴ գործում ունեցած ներդրումների համար շնորհակալագրերով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով և ՊՆ գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին զինված ուժերի ու կրթության և գիտության ոլորտների` առավել աչքի ընկած ներկայացուցիչներ: ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանով որոշ զինղեկների շնորհվեց պահեստի հերթական զինվորական կոչում, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար Ս.Սեյրանյանին շնորհվեց պահեստի հերթական` «փոխգնդապետ» զինվորական կոչում: Իր հերթին, ՀՀ կրթության և գիտության նախարար Ս.Սեյրանյանը ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին` կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, շնորհեց Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում և «Դոկտոր» մեդալով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. Միրզաբեկյանին և ՀՀ ՊՆ մամլո ծառայության պետ-պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ս. Շահսուվարյանին` կրթության և գիտության «Ոսկե հուշամեդալ» բարձրագույն պարգև: Խորհրդակցության ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ս. Օհանյանը, որը կարևորեց ոլորտի ներկայացուցիչների կողմից իրականացվող աշխատանքները` հորդորելով չսպասել հրահանգների, այլ ստեղծագործաբար մոտենալ բոլոր նախաձեռնություններին: Նախարարը նշեց, որ ՌՀԴ շրջանակներում իրականացվող աշխատանքները պետք է մասը կազմեն մատաղ սերնդի կերտման, իսկ մարդիկ, որոնք իրականացնում են այդ աշխատանքները, պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինեն. «Ուսուցիչը առավել հաճախ պետք է այցելի զորամաս, իսկ գեներալը, սպան` դպրոց», - ասաց Ս.Օհանյանը` առաջարկելով հաճախակի այցելել առաջին գիծ, ոգևորել զինվորներին, ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին (ինչն, ի դեպ, արդեն ձեռնարկվել է Արցախում)` այս գործընթացում ներառելով նաև բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ս. Օհանյանը կարևորեց նաև աշխատանքը հասարակական կազմակերպությունների հետ` նշելով, որ պետք է մտածել ստեղծել այնպիսի կազմակերպություններ, որոնք կնպաստեն բոլոր առումներով առողջ մատաղ սերունդ դաստիարակելու գործին. «ԽՍՀՄ օրոք նման հասկացություններ կային. հոկտեմբերիկներ, պիոներներ: Անհրաժեշտ է շարունակել այն, ինչի հիմքը դրվել է տարիներ առաջ»: Նախարարն առաջարկեց 2009թ.- ին աշխատանքները կազմակերպել և իրականացնել, ինչպես Գ.Նժդեհը կասեր, «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք» և «Ես հավատում եմ քեզ զինվոր» կարգախոսների ներքո: ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը եզրափակեց միջոցառումը` մեջբերելով սպարապետ Վ.Սարգսյանի խոսքերը. «Արդի ժամանակներում մեզ անհրաժեշտ են համարձակ, անկոտրում, բարոյապես ազնիվ մարդիկ, որոնց համար գործից առավել ոչինչ և ոչ ոք կարևոր չէ»: Սա հատկապես անհրաժեշտ է մեր ազգին,- հավելեց Ս. Օհանյանը: