Խանդի ապտակ


Ճանաչված երգչուհի Մաքսիմը Սանկտ¬Պետերբուրգի Սառցե պալատի ետնաբեմում ապտակել է 17 տարեկան մի աղջկա` նախկին մոլեռանդ երկրպագուհուն: Դարյա Գորդեևան թոթափել էր Մաքսիմի հանդեպ բուռն սերը ու հիմա աստղերի հետ իրենց երկրպագուների հանդիպումներ է կազմակերպում: Բայց արի ու տես, որ «այդպիսի դավաճանությունը Մաքսիմին ձեռնտու չէր» (ինչպես գրել է «Տատառամ.ռու»¬ն): Չարաբաստիկ այդ երեկո Դարյան ետնաբեմում հարցազրույց էր վերցնում անվանիներից մեկից: Մեկ էլ հանկարծ ինչ¬որ մեկը համարյա ուժով նրան քարշ է տվել իր նախկին կուռքի գրիմանոց: Այդ ձևով է Մաքսիմը որոշել երբեմնի «երկրպագու-դավաճանին» հիշեցնել իր մասին: Հենց որ աղջկան հասցրել է աստղի գրիմարան, Մաքսիմը սկսել է բղավել նրա վրա` ընտրելով հայհոյանքի ոճը: Ու այնքան է ոգևորվել, որ ապտակել է «բերման ենթարկվածին»: Հետո երևի բեմում քնքուշ երգեր է երգել: Փաստորեն արվեստասերները պետք է զգուշանան իրենց զգացմունքներն արտահայտել: Այլապես դատապարտված են հավերժ երկրպագու մնալ: