Մտավորականությունը հասարակության խիղճն է 


 

Ի ՎԵՐՈՒՍՏ ՏՐՎԱԾ ԿՈՉՈՒՄ

Ընկալումների խառնակ ժամանակները հաղթահարվել են բարեբախտաբար: Սակայն չգիտես ինչ իներցիայով` դեռևս շարունակվում է միջակության «հաղթարշավը»` նորից ու կրկին ակնբախ դարձնելով հին ու հոգնեցրած ճշմարտությունը` փրփուրն է միշտ ջրի երեսին: Իսկ ազգային այն արժեքը, որը մեկ անվամբ մեծարվում է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, անդավաճան ի վերուստ ստացած շնորհին` անխռով շարունակում է իր արարումը: Այլ խնդիր է, որ հասարակությունն ավելի անտարբեր է դարձել. կենցաղ կոչվող ճահիճը հաճախ խլացնում է ոգու կանչը, կասեցնում մտքի թռիչքը: Առավել ևս` երբ այդ կենցաղն արդեն երկու տասնամյակից ավելի անզոր է դարձրել քարից հաց քամող, դարերի հետ խոսող հայ մարդուն: Դա էլ փորձություն է երևի, որպեսզի նոր հազարամյակում ևս հայը մաքառումով վերահաստատի լինելիության իր իրավունքը: Իսկ ազգն առաջ մղողը նրա մտավորականությունն է:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն էլ մեկն է սեփական ուղին անձամբ հարթած այն անհատներից, ում համար արժանապատվությունն ամենաբարձր արժեքներից է: Անհատ, ում բազմաթիվ մտահոգությունների կիզակետում պետության ընթացքն անխաթար տեսնելու, այդ ընթացքին նպաստելու ցանկությունն է: Հայ լրագրության անդաստանում բարի ավանդույթները պահպանել-զարգացնելու մղումով էլ նա հուշեց` հրավիրել երկրի, ժողովրդի հոգսերով ապրող մտավորականներին և զրույց ծավալել` ներկան գնահատելու, գալիքին հայացք հառելու...

Սոսկ լրագրողական պարտականություն չէր անդրանիկ այս հավաքը նախաձեռնելը: Ու հենց այդ հավաքը հուշեց, որ ամենքս ծարավի ենք պայմանականություններից զերծ խոսք ու զրույցի: Իսկ իրենց կոչմանն անդավաճան այս մարդկանց խոսքը չի´ կարող չհետաքրքրել նաև հանրությանը:

 

 

Արթուն պահել հայ մարդու ոգին

Աստղիկ  ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

- Ճշմարիտ մտավորականը կարոտախտով չի տառապում, բայց նաև չի հրաժարվում անցյալի այն ձեռքբերումներից, որոնք դիմացել են ժամանակների փորձությանը: Ուրեմն ինչո՞ւ չանդրադառնալ այն դրականին, որի արդյունքում ծաղկել են մեր մշակույթը, գիտությունը, կրթությունը, տնտեսությունը: Ինչո՞ւ չփորձել` այդ դրականն ինչ-որ ձևով ինտեգրել բարդ, փոքր-ինչ խճճված, երբեմն նույնիսկ հարցականներով լեցուն մեր կյանքին: Առավել ևս մեզ` լրագրողներիս, միշտ մտահոգել է, թե ինչու են հետընթաց ապրում որոշ ոլորտներ. այդ թվում և` ժուռնալիստիկան: Ինչո՞ւ է լրագրողը բավարարվում միայն այս կամ այն փաստն արձանագրելով (այն էլ` ոչ միշտ լիարժեքորեն), և ինչո՞ւ են վերանում հրապարակա խոսությունն ու մյուս այն ժանրերը, որոնք հայեցակետ կարող են հուշել, կարող են մարդկանց մտահորիզոնն ընդլայնել: Ի վերջո, ինչո՞ւ մտավորականության ձայնն ավելի հաճախ չի հնչում: Կամ` ի՞նչ կարգավիճակում է և մեր կյանքում ի՞նչ դեր ունի մտավորականը: Հենց այս մտահոգությամբ էլ «Ավանգարդի» գլխավոր խմբագրի հետ որոշեցինք հրավիրել իրենց կոչմանը հավատարիմ մնացած մտավորականներին, համատեղ խորհրդածել հրատապ թեմաների շուրջ և թերթի միջոցով ներկայացնել մարդկանց: Թող ընթերցողն էլ խորհի, ինչո՞ւ չէ` նաև իր կարծիքն արտահայտի, առաջարկություններ ներկայացնի:

Տարիներ առաջ փորձեցի հանդիպում կազմակերպել ընթերցողների հետ` ճշտելու նրանց կարծիքը լրատվամիջոցների մասին: Շատ թերթերի խմբագիրներ, սակայն, չհամաձայ նեցին: Հեռուստաընկերությունների ղեկավարները նույնպես մերժեցին այդ առաջարկը…

Ինչ վերաբերում է այսօրվա թեմային, ապա ասեմ, որ ակամա մտաբերեցի մեր անկախության առաջին տարիները, երբ մտավորականությունը դուրս մղվեց հանրային կյանքից, հայտնվեց ստվերում: Չկար ազգային գաղափարախոսություն, և ասպարեզ եկան կիսագրագետ մարդիկ: Փա´ռք Աստծո, նոր հազարամյակի սկզբում աստիճանաբար փորձեցին նկատել մտավորականությանը, մրցանակներ ու կոչումներ շնորհել: Հիմա արդեն մտավորականությունը վերագտել է իրեն և մասնակցում է հանրային կյանքի բոլոր գործընթացներին: Այս տարիների ընթացքում միշտ հիշել եմ հրապարակախոս Դմիտրի Լիխաչովի թևավոր խոսքը` «Մտավորականությունը հասարակության խիղճն է», և ուզում եմ, որ այդ խիղճն արթուն պահի հայ մարդու ոգին, նպաստի, որպեսզի մեր երկիրն առաջընթաց ապրի: Ամենակարևորը` պահպանենք մեր ազգային ինքնությունը` օտար ներթափանցումներից:

Երբ քննարկում էինք մեր առաջին հանդիպմանը հրավիրվելիք թեկնածուներին, ներքին հպարտություն ապրեցի. որոնումների կարիք չեղավ: Վերստին համոզվեցի, որ մենք աշխարհի ամենահարուստ ազգն ենք, այնպիսի մտավորականներ ունենք, որոնցով ամեն ազգ կհպարտանար:

 

Ոմանք անտեղյակ են, ոմանք` անտարբեր

Նաիրա ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ,

Երևանի ավագանու ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

- Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ մտավորականությունը կարծեք թեքվում է նաև դեպի տնտեսական ոլորտ: Գերխնդիրն այսօր այն է, որ կարողանանք մեր ժողովրդի սոցիալական վիճակը կարգավորել: Պիտի կարողանանք աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մարդը հնարավորություն ունենա իր կարիքները հոգալ: Մեր տնտեսությունն իսկապես ծանր վիճակում է և կենտրոնացված է Երևանում: Բայց ինչ էլ փորձում ենք անել մարզերում` բավական լուրջ հակահարված ենք ստանում:

Մասնավորեցնեմ` մեր ոլորտի օրինակով: Վերջին ամիսներին բնապահպանական շարժում է սկսվել` ընդդեմ ՀԷԿ-երի կառուցման: Որպես մասնագետ` ես հավաստիացնում եմ ու պատրաստ եմ բոլորին ապացուցել, որ դրանք այլընտրանքային մաքուր էներգիա արտադրողներն են, և այսօր պետք է փորձենք հնարավորինս շատ հիդրոկայաններ կառուցել: Թեկուզ այն պարզ պատճառով, որ եթե ատոմակայանը չգործի` ստիպված չլինենք վերադառնալ 90-ականների ցուրտ ու խավարին: Բայց տարբեր գրանտներ ստացող որոշ մարդիկ պահանջում են փակել ՀԷԿ-երը` չմտածելով ապագայի մասին, հաշվի չառնելով, որ նաև աշխատատեղեր են վերացնում: Նույնիսկ կարծիքներ կան, թե ՀԷԿ-երը չորացնում են, պղտորում են գետերը: Անտեղյակությունից ծնված սխալ կարծիք է դա: Մի քանի օր առաջ մենք կոնֆերանս էինք հրավիրել: Մի խումբ բնապահպաններ հավաքվել էին դիմացի այգում, և նրանց չհետաքրքրեց, որ ՀԷԿ-երը հենց բնապահպանության երաշխիքներից են: Գերմանիայի դեսպանը մեր կոնֆերանսում չթաքցրեց իր զարմանքը, որ մարդիկ չեն գիտակցում այդ պարզ ճշմարտությունը: Ասեմ ավելին. որևէ լրատվամիջոց չանդրադարձավ կոնֆերանսին, որտեղ բավականին կարևոր հարցադրումներ, հիմնավորումներ հնչեցին, բայց հանրությունն այդ մասին ոչինչ չիմացավ: Այսինքն, ոմանք աղմկում են` որոշակի նեղ, անձնական շահերից ելնելով, ոմանք անտեղյակ են, ոմանք էլ` անտարբեր: Եվ մտավորականության դերն ավելի կբարձրանա, եթե նրա ձայնը լսելի դառնա ժողովրդին:

Մշակութային արժեքների հետ մեկտեղ պիտի կարողանանք տնտեսություն զարգացնել: Իսկ դրան մեծապես կնպաստի հասարակական կարծիքի ձևավորումը:

մ` գ�% ��`�� 跥 վում: Ըմբոստացողները քիչ էին, մտավորականությունն ակտիվ էր` թույլատրելիության սահմաններում:

 

Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր փոխվել է մտավորականության խոսքի վեկտորը: Մենք պետք է դիմենք ոչ թե իշխանություններին, այլ` ժողովրդին: Պետք է դիմենք հասարակությանը, որպեսզի մեր խոսքը լսելի լինի, տեղ հասնի: Մենք պետք է լինենք անհատ և անհատականություն: Իմ կարծիքով` ուրիշ ճանապարհ չկա:

Համամիտ չեմ նաև հնչած այն խոսքի հետ, որ մտավորականի հետ շփվելու, հանդիպելու սով կա: Չկա´ նման որևէ խնդիր: Գնացեք թատրոն, գիրք կարդացեք… Մտավորականն այլ անելիք չունի. նա իր գործը պիտի անի` հստակ, պարտաճանաչ և նվիրումով: Եվ, ամենակարևորը` ոչ թե կեցությունն է որոշում գիտակցությունը, այլ` հակառակը. սա´ է մտավորականի նշանաբանը:

Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե ինչքան է նրա երկարությունը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆ լինելը կոչում է, որը հրովարտակ-հրամանագրերով չի շնորհվում: Նույնիսկ դժվար է ասել` մտավորական դառնո՞ւմ են, թե՞ ծնվում: Մեր ժամանակներում թերևս փոքր-ինչ խաթարվել է այս բառի նախնական իմաստը: Հիրավի ազգընտիր այս խավը հասարակության խիղճը պետք է լինի, հասարակական տրամադրություններ ձևավորողը և այդ տրամադրությունները բյուրաղեցնող ընտրանին: Ընտրյալ` ո´չ մերօրյա իմաստով: Նախորդ հասարակարգում միջակություններն անգամ ներքուստ այնքա˜ն գնահատում էին մտավոր ներուժ ունեցողներին ու ձգտում էին, որ գոնե իրենց զավակներն ուսյալ լինեն: Թերևս սա էր պատճառը, որ սկսեցին շփոթել դիպլոմակիր լինելը ճշմարիտ մտավորականի հետ: Ու հենց պահը եկավ` տեսակ-տեսակ բուհերի կարմիր ու կապույտ վկայականներ ձեռք բերեցին. փողերի տրցակները ոտնատակի հենահարթակ դարձրին և իրենց այնքա˜ն բարձր զգացին, որ «վար» նայելը մոռացան: Չմոռացա´ն, վախեցան (ու այսօր էլ նրանցից շատերը վախենում են) «ներքև նայել, որովհետև այդ «ներքևներում» իրենց թողած ավերածություններն են` ժողովրդի հիասթափության, դժվար գոյատևումի, հանապազօրյա հացի փնտրտուքի տեսքով: Այդպիսիներին Աստված թող խիղճ ու միտք պարգևի, իսկ մենք արձանագրենք, որ ճշմարիտ մտավորականը պահպանել է իր արժանապատվությունը և չի ընկրկել սոցիալական դժվարություններ կոչված տառապանքների առջև: Ճշմարիտ մտավորականը շարունակում է տքնանքով արժեքներ արարել: Մնայո´ւն արժեքներ: Եվ շարունակում է արարումի բերկրանքն ապրել ու չհիասթափվել` մնալով իրատես և ինքնավստահություն ներշնչել` ի´ր լավատեսութ յամբ: