Մշակութային հասանելիություն

ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի համագործակցության շրջանակում այսօր երեկոյան Մարտիրոս Սարյանի անվան պուրակում կմեկնարկի նոր նախագխծ:
 
Սարյանի արձանի հարևանությամբ կտեղադրվի դիզայներ-նկարիչների  ձևավորած դաշնամուրը, որը միշտ  բաց է լինելու հանրության առաջ և տրվելու է հնարավորություն, ինչպես նվագելու, այնպես էլ տեսագրությունները բեռնելու սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #playwithus, #createwithus հեշթեգերը: 
 
Նման դաշնամուրներ կտեղադրվեն նաև  քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք  հագեցած  կլինեն  հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով:
 
Միջոցառման բացմանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և մաեստրո Տիգրան Մանսուրյանը: