«Կինը ամեն ինչ գիտի»

Անսպառ են տղամարդկանց սրախոսությունները, նաև՝ մեծարանքի խոսքերը կանանց մասին,  երբեմն էլ՝ գանգատները նրանցից: Մեծարանքն ու գանգատներն այսօր մի կողմ թողնենք և ներկայացնենք մի քանի բարի կատակներ՝ քաղված առօրյա զրույցներից ու կատակներից:
 
angel  - Շատ էժան գնով վաճառում եմ Հանրագիտարանի բոլոր հատորները: Դրա կարիքը ես այլևս չունեմ՝ 2 ամիս առաջ ես ամուսնացել եմ: Դե, կինս ամեն ինչ գիտի:
 
angel  Խելացի կնոջ «ոսկե» կանոնը.
- Եթե չգիտեք ինչ ասել, կամ չեք ուզում սխալվել՝ ժպտացեք և մի ձեռքով շտկեք ձեր վարսերը,իսկ մյուսով ուղղեք կրծկալը:
 
angel  Ընտանիքում ամուսինն ու կինը իրավահավասար են. հատկապես՝ կինը:
 
angel Անվտանգության տեխնիկան չպահպանելու դեպքում ոչ միայն կարող է մարդ մահանալ,
այլև ծնվել:
 
angel  Ջղարմատների բորբոքումը (ռադիկուլիտ) ուրախ հիվանդություն է բազմաչարչար կանանց և ծերերի համար. մեկ էլ նստած տեղում անշարժ է պահում ժամեր շարունակ: 
 
angel  Հեշտ չէ կնոջը խնդրել կամ ստիպել՝ լսել: Պարզապես փորձեք նրան հասկանալ, թե ինչ է խոսում:
 
angel  Երջանիկ զույգ. տղամարդն անում է այն, ինչ կինն է ուզում,
և կինն անում է այն, ինչ ինքն է ուզում:
 
angel  Թեև ուղեղի ծալքերը տեսանելի չեն, բայց երբ դրանք չկան՝ շատ նկատելի է:
 
angel  - Օհ, ինչ ձանձրալի է... Ընկերությունը կփրկի: Ընկերություն եմ ուզում... Մի քանի ՀԷԿ-եր, սուպերմարկետների ցանց ունեցող ընկերություն ..
 
angel  - Ուզում եմ օղի, տղամարդիկ և փողեր:
Օղին ու տղամարդիկ կարող են լինել գումարի տեսքով:
 
angel  - Սիրելի տղամարդիկ: Գլխավորը կնոջ կրծքի պարագիծը չէ, այլ՝ նրա աչքերը:
 
Հավատացեք՝ առանց աչքերի կինն ավելի սարսափելի է:
 
angel  Ծիծաղն ու սերը երկարացնում են կյանքը: Եթե երկուսը միաժամանակ չեք կարող, ապա միայն սիրով զբաղվեք: Իսկ ծիծաղել կհասցնեք նաև թոշակի անցնելուց հետո:
 
angel  Էս է կյանքը. մինչև 30 տարեկանն ապացուցում ես, որ արդեն չափահաս ես, 30-ից հետո բոլորին համոզում ես, թե դեռ երիտասարդ ես ...
 
angel  Կինը պետավտոտեսուչի նման է՝ փչացնում է տրամադրությունդ, խոշտանգում է խաչաձև հարցերով, փող է վերցնում, ու դու էլ միշտ մեղավոր ես մնում: 
 
angel  - Ես լրջորեն խոսում եմ ամուսնուս հետ, և հիմա նա չի ծխում, չի խմում և սիրուհիների մոտ չի գնում ...
 
Նա հանգիստ պառկած է վերակենդանացման բաժանմունքում:  
 
angel  Աղջիկը դպրոցից հևիհև տուն է մտնում:
- Ի՞նչ է պատահել,- հարցնում է հայրը:
- Դրանց դեմքերով կճանաչե՞ս:
- Ե՛ս ինչո՞ւ պիտի ճանաչեմ: Թող նրանց ծնողները ինձ ճանաչեն:
 
angel  Երեսունը լավ տարիք է. դեռ երիտասարդ ես ու գեղեցիկ, բայց այլևս հիմար չես: