Լիահույս ենք
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին, որում մասնավորապես ասված է․
- Ձերդ գերազանցություն պարոն Սամվել Շահրամանյան, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Շնորհավորում ենք Ձեզ այդ կարևորագույն պաշտոնն ընդունելու կապակցությամբ։ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հայտնում է իր լայն աջակցությունը Ձեր բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Արցախի անկախության հաստատմանը, տնտեսական զարգացմանն ու հզորացմանը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ կապերի ընդլայնմանը։
Հայտնում ենք մեր պատրաստակամությունը բոլոր միջազգային ատյաններում ներկայացնել և մեկնաբանել այն քայլերը, որոնք կկատարեք Դուք։
Լիահույս ենք, որ Ձեր ղեկավարությամբ մայր Հայաստանի հետ կապերը կզարգանան աննախադեպ արագությամբ և կտան այն արդյունքը, որի համար երեք տասնամյակ ի վեր պայքարում է աշխարհասփյուռ հայությունը։
Միաժամանակ, լիահույս ենք, որ Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը կնպաստեն Ձեր ապագա գործընթացները։
Շնորհավորում ենք և մաղթում հաջողություն։
Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ