ՀՈԳԵՄԱՅՐԵՐԸ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ ԱՄԵՐԻԿՈՒՀԻ ՄԵՐԻ ԳՐԵՅՖՄԸ

  Իմ ամբողջ կյանքը չի հերիքի, եթե փորձեմ գրել բոլորի` ամերիկուհիներ Կորինա Շաթըգի« Էմբրոզ Շեդի« Կլարենս Եշըրի« Ֆրանսիս Քեյջի« Լեոնոր Շոբելի« Լուիզ Էսելստինի« Էդիտ Ուինչեստրի« Ջեսսի Ուալեսի« Անն Ալենի« Լինդա Քրուֆորտի« դանուհիներ Քրիստա Համմերի ¥Ֆլորանս Նայթենգեյլի¤« Կարեն Էփփեի« Ջեսսի Եորցի« Կարեն Պետերսոնի« Մարիա Յակոբսոնի« կրտսեր քրոջ` Աննա Յակոբսոնի« անգլուհիներ Էմիլիա Ռոբինսոնի« Ֆրեդերիկ Գավենտիշի« Մերի Նյունհեմի« շոտլանդուհիներ Մարիա Քեմպելի« Ագնես Սալմոնդի« շվեդուհիներ Ֆրիդա Համմարի« Զիգրիդ Կուրկի« Ալմա Յոհանսոնի« շվեյցարուհիներ Բեաթրիս Ռոհնարի« Կատարինե Ստեկի« Բեատրիս Ալտերի, ուրիշ շատ-շատերի մասին, ովքեր Մեծ Եղեռնի ու հատկապես հետագա տարիներին, մինչև իրենց մահը, մայրություն արեցին հայ որբերին:

  ԷՍՏՈՆՈՒՀԻ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼԸ 

  ՀԱԱՓՍԱԼՈՒ քաղաքի առափնյա ճեմափողոցում` այնտեղ« որտեղ Բալթիկ ծովի պաղ ջրերը մաշում են Էստոնիայի ափերը« արևի ժամացույց կա: Նրա քարե նիստերին խորաքանդակված են գոյության բոլոր փուլերը` ծնունդը« պատանեկությունը« հասունությունը« ծերությունն ու մահը:

  ՖՐԱՆՍՈՒՀԻ ՄԱՐԳՐԻՏ ԳԱՄԱՆ 

  ՆԱ արդեն տասը տարուց ավելի դասավանդում էր Խարբերդում« բայց ամեն անգամ« հենց Եփրատ քոլեջից Հռիփսիմյան օրիորդաց վարժարանը կամ կապուցինների որբանոցն էր գնում« տղամարդիկ« անգամ կանայք հայացքով երկար` մինչև փողոցի անկյունադարձը ուղեկցում« շշնջում էին© - Օրիորդը երկինքէ՞ն« չէ նէ Ֆրանսիայէն եկավ« հրեշտակի կը նմանի: