ՖՐԱՆՍՈՒՀԻ ՄԱՐԳՐԻՏ ԳԱՄԱՆ 


 

ՆԱ արդեն տասը տարուց ավելի դասավանդում էր Խարբերդում« բայց ամեն անգամ« հենց Եփրատ քոլեջից Հռիփսիմյան օրիորդաց վարժարանը կամ կապուցինների որբանոցն էր գնում« տղամարդիկ« անգամ կանայք հայացքով երկար` մինչև փողոցի անկյունադարձը ուղեկցում« շշնջում էին©

- Օրիորդը երկինքէ՞ն« չէ նէ Ֆրանսիայէն եկավ« հրեշտակի կը նմանի:

- Հրեշտակ չէ« հապա ի՞նչ է« կապտակապոյտ աչքերուն« արևգոյն մազերուն նայեցեք: Երեսները այնքան աղվոր են« որ լոյս կուտան:

Մարգրիտ Գաման ձևացնում էր« թե չի լսում ու քայլերն արագացնում էր« որ շառագունելը ոչ ոք չնկատի:

Հաջորդ օրը« սակայն« վարշամակն ավելի ձիգ էր կապում« սքեմի կոճակները մինչև վերջ կոճկում: Ու չէր հասկանում« թե ինչո՞ւ է հայելու առջև հարկ եղածից երկար կանգնում: Չնայած տանտիրուհին երբեք չէր թողնում« որ հարդարանքն ավարտի: Այդ առավոտ էլ չթողեց: Հուշիկ ներս մտավ« խանդաղատանքով բարի լույս մաղթեց ու սեղանին նոր կթած կաթ« մեղր« տաք լավաշ դրեց: Տեսնելով« որ ընթրիքին ձեռք չի դիպցրել« օրորեց գլուխը©

- Աղջիկս« հոս Ֆրանսիա չէ« հոս պիտի կուշտ ուտես« որ ուժի գաս« հոգնություններուն դիմանաս:

Մայրապետն արդեն վարժ խոսում է հայերեն: Կատակում է նույնիսկ©

- Մորաքույր ասիկա փոր է« հոր չէ:

Այսօր ինչո՞ւ նախաճաշել չի ուզում« ինչո՞ւ է շտապում: Հիշեց: Երեկ, Կեդրոնականում, նոր հեղինակի` Լամարտինին ներկայացրեց: Պատմեց« որ Ֆրանսիայի ազնվական բանաստեղծը« Մեծ հեղափոխության արտաքին գործերի նախարարն ու կառավարության ղեկավարը հատուկ համակրանք է ունեցել հայերի հանդեպ: Արևելք կատարած ողևորությունների ընթացքում նա հմայվել է հատկապես հայուհիների գրավչությամբ ու առաքինությամբ« հիացական ներբողներ ձոնել:

Իր սաները« որքան էլ դեռատի« հայուհիներ չէի՞ն: Խանդավառվեցին« որոշեցին «Լիճը» անգիր սովորել: Անհամբեր է« ուզում է իմանալ« թե ո՞վ սահուն ֆրանսերենով, անսխալ կարտասանի: Տարիներ առաջ« կապուցինների փարիզյան մայրավանքում« նույն բանաստեղծության ասմունքի համար ինքը դափնեպսակի արժանացավ:

Ֆրանսուհին ադամանդներով ագուցված լանջախաչը` ծնողների միակ հիշատակը« պարանոցն է անցկացնում« ելնում փողոց: Ու տարօրինակ իրարանցում է նկատում: Գզիրը` Մեհմեդ Չավուշը« որ հայերեն լավ գիտի« մինարեի աշտարակից կոկորդը պատռում է©

- Բոլոր հայերը` օրորոցի մանուկէն մինչեւ հարյուր մէկ տարեկան« պիտի Ուրֆա տարագրուին: Պատրաստուելու երեք օր պայմանաժամ ունիք: Երեք օրէն« ով հրամանին չհնազանդի« իր տանը առջեւը կախաղան պիտի հանուի:

Սկզբում օրիորդ Գաման ուշադրություն չդարձրեց գզիրի սպառնալիքին« մտավ վարժարան ու ապշեց: Սերտարանը դատարկ էր: Պաշտոնավարության տասը տարիներին այդպիսի բան չէր եղել: Երուսաղեմի Ձիթենյաց լեռան պտուղների կորիզներից պատրաստված մեղեսիկը անհանգիստ խշրտացնելով Վարի թաղ շտապեց: Մեղեսիկը համրացավ մատների մեջ: Հայերը ինչ ունեին-չունեին« հանել էին տներից: Թուրք« քուրդ կանայք« ասես տոնավաճառում լինեին« փողոցից փողոց անցնում« հավանածներն առնում էին չնչին գնով: Երբեմն չէին էլ վճարում: «Հենց հետ գաք« կտանք»: Թալան էր« իսկական թալան: Սանուհիները« որոնք պիտի Լամարտինի «Լիճը» անգիր սովորեին« նկատեցին վարժուհուն« ընդառաջ նետվեցին: Ամենափոքրերը` Բողբոջ խմբի երեխաները ծնկներին փաթաթվեցին« լաց եղան©

- Վարժուհի« մեզի աքսոր պիտի հանեն« պիտի®

Փոքրիկները հույս-հավատով իրեն էին նայում« իրենից փրկություն ակնկալում: Դժվարությամբ ազատվեց ու շտապեց նահանգապետարան: Ի´նչ աներ« ուրիշ միջոց չուներ: Աստիճաններով վեր պիտի ելներ: Գորշ համրության հետևում դավեր սքողող դուռը ծեծեր: Առանց պատասխանի սպասելու ներս մտներ:

Ընդհանուր կառավարիչը« զինվորականներով շրջապատված« նարգիլե էր ծխում:

- Բեյ« ճի՞շտ է« որ հայերին աքսորում եք:

Նահանգապետը« որը ծագումով քուրդ էր« մերկ էր քնում« հարբած գիշերները մտքով մերկացնում ֆրանսուհուն: Մոտիկ« շատ մոտիկ տեսնելով նրան« վեր ցատկեց: Դժվարութ յամբ կուլ տվեց թուքը©

- Օրիորդ« ես զինվոր եմ« կառավարությունը հրամայում է« ես կատարում եմ®

Գլխով արեց« որ ենթակաները չքվեն©

- Նստե´ք խնդրեմ ու հայերին այդքան մի խղճացեք: Մի մոռացեք« որ ում տունը խուզարկել« զենք ենք գտել: Գեղեցկուհիս« նրանք ուզում են կործանել մեր վաթանը« անկախ Հայաստան ստեղծել:

Վարժուհին կանգնած էր նրա դիմաց ու աչքերի արտահայտությունից անգամ իրեն անարգված էր զգում« բայց չերկնչեց: Նորից նախահարձակ եղավ©

- Իսկ երեխանե՞րը« երեխանե՞րն էլ են ուզում ձեր վաթանը կործանել:

- Նրանք® ո´չ իհարկե« - Սաբիթ բեյը կմկմաց« փորձեց հաճոյանալ« - ես գլխի եմ ընկնում« թե ինչ եք ակնարկում: Թող ձեր ուզածով լինի« ձեր սիրտը չեմ կոտրի: Հանուն ձեզ« կհրամայեմ« որ կաթոլիկ հայ երեխաներին չաքսորեն: Քանի այս նահանգի կառավարիչն եմ© ձեզ ձեր սաներից չեմ բաժանի:

Զգաց ֆրանսուհու թերահավատ հայացքը« ձեռքը ֆեսին տարավ©

- Պատվովս եմ երդվում:

***

Խարբերդը վաղուց արդեն գիշերները չէր քնում: Կրակոցներից: Բանտի ներքին բակում գնդակահարում էին հայ հեղափոխականներին« իսկ սպառազեն ելուզակները լեռների մատույցներում անընդհատ տեղաշարժվում« հարմար դիրքեր էին գրավում: Որ հրամանն ստանալուն պես սկսեն կոտորածը: Մինչ այդ` իշխանությունները այլազգի կրոնականներին խումբ-խումբ հեռացրին երկրից: Իբր նրանց անվտանգության մասին էին մտածում« մինչդեռ« իրականում« վռնդում էին« որ չտեսնեն« թե ինչպես պիտի բնաջնջեն հայերին: Ֆրանցիսկյան ու կապուցին միաբանները« ավետարանչական քարոզիչները« գթության քույրերն ու մայրապետները« միսիոներները« բոլորը« բոլորը վերջին անգամ համբուրեցին Խարբերդի հողը« գլխիկոր տուն վերադարձան: Բոլորը« բացի Մարգրիտ Գամայից: Հայերն արդեն գիտեին նահանգապետի առանձնաշնորհման մասին« իրենք իրենց ձեռքով« բերում« նրան էին հանձնում զավակներին: Մայրապետը կաթոլիկի« լուսավորչականի ու բողոքականի միջև տարբերություն չէր դնում« ամենքին տեղավորում էր ֆրանսիական գիշերօթիկում: Իզուր էին զինվոր-ոս տիկանները հավատացնում« որ բաժանումը ժամանակավոր է« հենց ծնողները նոր բնակավայրերում տնավորվեն« կառավարությունը զավակներին ապահով պիտի տանի« նրանց հանձնի: Ճամփա ընկնելու օրը« հատկապես կանայք, ֆրանսուհուն համբուրում« փղձկում էին©

- Վարժուհի« երթալ կա« գալ չկա« գալ կա« տեսնել չկա« դուն մեր զավակներուն մայր եղիր:

Տարագիրների քարավանը Եփրատի ափերին ջրամույն դիակներ թողնելով, դեպի անապատ« դեպի մահն էր քայլում: Իսկ Սաբիթ բեյն ամեն ուրբաթ ձիարշավներ« թղթախաղեր« ընդունելություններ էր կազմակերպում« որոնց հրավիրում էր Խարբերդում մնացած միակ օտարերկրացի դիվանագետին` Միացյալ Նահանգների հյուպատոս Լեսլի Դևիսին« բարձրաստիճան զինվորականների« պաշտոնյաների: Եվ իհարկե` Մարգրիտ Գամային: Ընդհանուր կառավարիչը նկրտումները թաքցնել չէր կարողանում« բոլորն էլ հրաշալի զգում էին« որ այդ խրախճանքները ֆրանսուհու համար են կազմակերպվում: Նույնը զգում էր նաև մայրապետն ու ամեն անգամ որևէ պատրվակով հրաժարվում« հրավերը մերժում էր: Բեյի համոզմամբ` ամբողջ նահանգն իր սեփականությունն էր« բնակիչներն իր հպատակներն էին« և առանց երկարբարակ մտածելու` որոշեց կոտրել միանձնուհու քրիստոնեական համառությունն ու միջոցը կարծես գտավ®

Թուրք դռնապաններն անգամ անակնկալի եկան« իրար անցան« երբ թիկնապազորով ֆրանսիական գեշերօթիկին մոտեցավ նրա կառքը: Դարպասների մոտ ցած իջավ« թիկնապահներին խնդրեց սպասել« անձամբ սերտարան մտավ: Դարձյալ շողոքորթեց վարժուհուն« նվիրումը անձնազոհություն համարեց« հետո աշակերտներին շուրջը ժողովելով` հայտնեց« որ հայրիկ-մայրիկներն արդեն բարեհաջող տեղավորվել« իրենց են սպասում: Այդ պահին միայն զգացվեց« թե երեխաները որքան են կարոտել իրենց ծնողներին: Մանավանդ« որ տեղեկացնողը ընդհանուր կառավարիչն էր« չէր կարող սխալ լինել: Ուրախությունից նրանք վեր-վեր էին թռչում« փաթաթվում էին իրար« համբուրվում: Սաբիթ բեյը կսմթում էր նրանց այտերն ու ձևացնում էր« թե չի լսում վարժուհուն« որը թախանձում էր իրեն էլ հայ մանուկների հետ Ուրֆա ուղարկել: Երբ Մարգրիտ Գամայի ձայնը խստացավ« հետո լացակումած դարձավ« կուսակալը խնդրեց մի պահ առանձնանալ ու անսպասելիորեն խոժոռվեց©

- Օրիորդ« ես ձեզնից հնազանդություն եմ պահանջում: Մեր երկրները պատերազմում են իրար դեմ« իսկ դուք մեզ անընդհատ խանգարում« մեր ներքին գործերին եք խառնվում:

Միանձնուհին կարկամեց©

- Ի՞նչ եք ուզում ասել:

- Որ թույլ տաք մեր հպատակների` հայ երեխաների ճակատագիրը ինքներս տնօրինենք: Իսկ դուք կմնաք Խարբերդում ու առանց իմ հրամանի քաղաքից դուրս չեք գա: Առայժմ:

***

Սաներին ուղեկառքերով« տոնական զգեստներով ճանապարհելուց հետո ֆրանսուհին գիշերօթիկ մտավ ու ինքն իր մենակությունից սարսափեց: Լքված« ամայացած սերտարանների բոլոր անկյուններից լսվում էին մանկական զնգուն արտասանությունների ու երգերի« անկաշկանդ ծիծաղի արձագանքները: Խարբերդում միակ օտարերկրացին Լեսլի Դևիսն էր մնացել: Զանգահարեց: Նա իսկույն երկու զինված ուղեկիցներով եկավ« նրան ամերիկյան հյուպատոսարան տարավ:

- Ինձ մոտ էլ կապրես« - որպեսզի թիկնապահները չհասկանան` ֆրանսերեն ասաց նա«- դու շատ անելիք ունես:

Մայրապետին դա ազնվական տղամարդու կնամեծարություն, հաճոյախոսություն թվաց« սակայն« երբ հյուպատոսարանի ձուլածո դարպասներից ներս մտան« ապշեց: Ուրեմն զուր չէր Դևիսը վաղուց` դիվանագիտակական գործունեությունն սկսելու տարիներին Արարատի գագաթը բարձրացել: Նա« շատ լավ իմանալով« որ թուրքերը« եթե գլխի ընկնեն« իրեն կկախեն« քառահարկ հյուպատոսարանի հնարավոր բոլոր թաքստարաններում« ձեղնահարկում« ներքնահարկում« բարձր պարիսպով շրջապատված այգում չորս հարյուր հայ էր պատսպարել: Մեծերը գիտեին« թե ինչ վտանգի է ենթարկել իրեն հյուպատոսը« ամբողջ օրը լուռումունջ նստում« գիշերները մոմ էլ չէին վառում« բայց երեխաները ոչ ոքի չէին լսում« գոռումգոչյունով վազվզում էին միջանցքներում« թթենիները մագլցում« անընդհատ ոտքի տակ էին ընկնում:

- Ա´յ« սրանցով պիտի զբաղվես« -մանուկներին մատնացույց արեց Լեսլի Դևիսը« - ես վաղուց էի ուզում դպրոցական պարապմունքներ կազմակերպել:

- Բայց ի՞նչ պիտի դասավանդեմ ես:

- Նախ և առաջ իրենց մայրենի լեզուն:

Պարապմունքները չսկսած, սակայն, ֆրանսուհին ստիպված եղավ հրաժեշտ տալ սաներին: Ընդհանուր կառավարիչը երևի համոզվեց, որ մեղկ նպատակին չի հասնելու, առավել ևս, որ ամերիկյան հյուպատոսարանում ֆրանսուհին անձեռնմխելի է մնալու, տուն վերադառնելու որոշում կայացրեց: Հավատացնում էր« որ անձամբ ապահովելու է ուղևորության բոլոր պետքերն ու կարիքները« ամենակարևորը` անվտանգությունը: Մի ամբողջ քարավան էր կազմավորվել: Տարբեր երկրներում գործեր ունեին և մինչև Հալեպ Մարգրիտ Գամայի հետ պիտի ճանապարհորդեին Խարբերդի կաթոլիկ հայերի առաջնորդը` արքեպիսկոպոս Իսրայելյանը« Անգլիայից նոր վերադարձած Թագուհի և Տիգրան Շմավոնյանները« ուրիշ երևելի ազգայիններ: Նրանց ուղեկցող պահակախումբը Սաբիթ բեյն ինքն էր ընտրել ու լրացուցիչ զինել« բոլոր մեկնողներին անձի անձեռնմխելիության վավերացված վկայագիր էր տվել© որտեղ նշված էր« որ ներկայացնողները պետական հովանավորություն են վայելում:

Խումբը ճամփա ընկավ հուլիսի արևոտ© անամպ կեսերին: Հայ ուղևորներն իրենց կորուստները մոռացած« ֆրանսուհուն էին մխիթարում: Ամբողջ ճանապարհին նա հեծկլտում էր այն մոր նման« որը բոլոր զավակներին հողին է հանձնել ու մենակ« անպաշտպան մնացել: Իզուր էր Տիգրան Շմավոնյանը հոր նման հորդորում Ֆրանսիա վերադառնալուն պես ամուսնանալ« ընտանիք« զավակներ` հարազա´տ զավակներ ունենալ: Մարգրիտ Գաման չէր կարողանում բաժանվել Խարբերդից« հայացքը հեռացնել համայնապատկերից: Ո՞ւր էին տանում իրեն« կամքին հակառակ ինչո՞ւ էին իր սաներից բաժանում:

Առաջին գիշերը քարավանը Քյազիմ խանում հանգրվանեց: Ճանապարհորդողների մասին տեղեկացել էին« սպասում էին: Շատ լավ հյուրասիրեցին« տեղավորեցին« զինվոր-ոս տիկանները մինչև լույս անքուն հսկեցին նրանց հանգիստը: Իսկ առավոտյան« քանի որ իրենց ասելով անսպասելի հեռագիր էին ստացել ու շտապ հետ` Խարբերդ պիտի վերադառնային« ապահովության համար խորհուրդ տվեցին ոչ թե գլխավոր« այլ զարտուղի ճանապարհով շարունակել ուղևորությունը: Առաջին ոլորանը կառքը նոր էր հաղթահարել« ելուզակները լեռան գագաթից« ասես ամպերի միջից« կարկուտի պես հովիտ թափվեցին: Ավազակապետը` ահատեսիլ Հաջի Ղայան տապարը գոտկատեղից հանեց« անհաղորդ ասաց©

- Մեկ-մեկ դուրս եկեք:

Նախ գերապայծառը իջավ ու սիրտ տվեց մյուսներին©

- Մի´ հակառակիք զաւակներս« Փրկիչը երկինքէն մեզի կկանչէ:

Երբ բոլորը հլուհնազանդ հետևեցին նրան« սքեմի գրպանից հանեց աղոթագիրքն ու ծայր առավ «Վասն ննջեցելոց եւ ընտանեաց եւ երախտաւորաց»ը: Ուղևորները` հոգևորական ու աշխարհական« նրան ձայնակցելով աղոթում« դեռ չմարտիրոսացած իրենց հոգեհանգստի կարգն էին կատարում:

Ղայան կատաղեց©

- Այսքա՞ն էլ անխելք ազգ: Քիչ հետո շանսատակ են լինելու« բայց էլի Հիսուսից հույսները չեն կտրում:

Խլեց արքեպիսկոպոսի ձեռքից աղոթագիրքը« թքեց« զենքի կայծհանով այրեց: Հետո մահապարտներին տարան ապառաժի հետևը« մեկ-մեկ թանկարժեք հագուստները հանեցին: Որ չարյունոտեն« հետո ծախեն:

- Սպասեք«- ձայնեց Անգլիայից նոր վերադարձած տիկին Թագուհին«- մեր մեջ ֆրանսուհի կա« նրան գոնե գթացեք: Եթե գլխի մազն անգամ պակասի« իմացեք« կախաղանից չեք պրծնի:

- Ֆրանսուհին սա՞ է«- ելուզակները նետվեցին Մարգրիտի կողմը:

Մեկը պատռեց սքեմը« մյուսը մերկացած կրծքից լանջախաչը պոկեց: Շատերը թալանն էլ էին մոռացել« նայում-նայում« ճպճպացնում էին աչքները:

- Մարդ արարածն է՞լ այսքան ճերմակ լինի: Խարբերդցիները ճիշտ են ասել` ջեննեթի փերի է:

Հայերը աղաչեցին խմբվին©

- Առաջ մեզ սպանեք« որ նրա չարչարանքները չտեսնենք:

- Ձեր ասածը թող լինի«- գլխով արեց Հաջի Ղայան:

Նա գիրկն առավ Մարգրիտին ու դեղնած ատամներն այնպես խրեց ստինքների մեջ« որ արյուն ցայտեց: Հրոսակները հայերին կապկպեցին« շարեցին կողքկողքի ու նրանց աչքի առաջ բռնաբարեցին« տանջամահ արեցին միանձնուհուն: Վերջում« չսպասելով« որ հոգին ավանդի« մարմինը քառատեցին, իրենց գայլխեղդ շների կլափը նետեցին®

Այս ամենը եղավ« ընթերցող« ու հենց այսպես եղավ: Կաթոլիկ մայրապետների պնդումները« որ Մարգրիտ Գաման վաղուց երկնքում` հրեշտակների յոթերորդ դասում է« ինձ չի սփոփում: Արածանիի կիրճում« որտեղ նա նահատակվեց« մինչև հիմա խոտ էլ չի բուսնում:

Հողի վերքն ի´ր տերը պիտի բուժի:

Իսկակա´ն տերը:

 

Դու ԼՈՒԾԵ՞Լ ԵՍ ՊԱՊԵՐԻԴ ՎՐԵԺԸ