Գորբաչովը` «Ազատության» մունետի՞կ


ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կպարգևատրվի «Ազատության» մեդալով` երկու երկրների միջև «սառը պատերազմի» դադարեցմանը նպաստելու համար: «Գորբաչով-հիմնադրամ» լրատվական ծառայության ձևակերպմամբ` - Միխայիլ Սերգեևիչն այդ մեդալին արժանացել է «սառը պատերազմի» ավարտին նպաստող խիզախ դերակատարման համար: Պարգևը նրան կհանձնի ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը: Արարողությանը կմասնակցի ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Արարողակարգը նախատեսված է սեպտեմերի 18-ին` Ֆիլադելֆիայում. այն նվիրված կլինի Բեռլինյան պատի վերացման 20-ամյա հոբելյանին: Այդ պարգևը սահմանված է 1988-ից` ամերիկյան Ազգային սահմանադրական կենտրոնի կողմից: Տարբեր ժամանակներում այն շնորհվել է Նելսոն Մանդելային, Ջիմի Քարտերին, Վիկտոր Յուշչենկոյին, Քոֆի Անանին, Լեխ Վալենսային և միջազգային ճանաչում վայելող այլ քաղգործիչների: