Ըմբռնող հայրը


Ճանաչված արտիստ և հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիևը անհրաժեշտ է համարում առանձին բնակտարածք գտնել 19-ամյա որդու համար: Մինչ հիմա Մոսկվայի գեղարվեստաթատերական դպրոց-ստուդիայի ուսանող իր Կիրիլ որդու հետ հաշտ ապրել է Նագիևը: Ընդհակառակը, հենց հայրն է պնդել, որպեսզի որդին «թրև չգա հանրակացարաններում, որտեղ նա լավ բան սովորել չի կարող, այլ` ապրի բարեհարմար ու իր հսկողության ներքո»: Սակայն մայրաքաղաքային բոհեմական` անկարգ կենցաղում ու գինարբուրքներում հասունացած պատանուն առանձնացնելը դարձավ անհրաժեշտություն: Ինչպես խոստովանել է Նագիևը` որդուն այցելող ընկերների հետ, ճիշտ է, ուրախ է անցնում ժամանակը, բայց որոշ առումներով էլ դժվարացել է համատեղ ապրելը: Դիցուք, Կիրիլը հորից ժառանգել է հակումը սիրազեղումների հանդեպ. դե, իսկ աղջիկներին ինչ-որ տեղ պիտի՞ տանել… - Ամբողջ կյանքում հո միասին չե՞նք ապրելու: Իսկ մյուս մանրամասներն անմեկնաբանելի են,- ասել է շոումենը: