Մեր գործընկեր Սերժ Սարգսի Առաքելյանը 60 տարեկան է


Սերժ Առաքելյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղում£ Երկար տարիներ աշխատել է Բաքվի «Կոմունիստ» հայկական թերթի խմբագրությունում£ 1988 թվականից ապրում է Երևանում£ 1994-2004 թթ. աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության համակարգում` որպես զինվորական լրագրող£ Հեղինակ է բանաստեղծական և արձակ 5 գրքերի, բազմաթիվ ակնարկների և հրապարակախոսական հոդվածների, որոնց հերոսները հայրենիքի պաշտպանության, Հայոց բանակի ստեղծման սուրբ գործի նվիրյալներն են£ Այսօր արդեն պահեստի մայոր Ս. Առաքելյանն աշխատում է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` շարունակելով լայն զանգվածներին ներկայացնել Հայոց բանակի նվաճումները£ Վերջերս լույս տեսած նրա «Ոգի և հավատ», «Արցախ. ներշնչանքի ծաղիկ հրեղեն» արձակ գրքերը ջերմ ընդունելության արժանացան ընթերցող ների կողմից£ Շնորհավորում ենք Ս. Առաքելյանի ծննդյան հոբելյանը, տպագրելով գրկույկում զետեղված ակնարկներից մեկը` գնդապետ, մարտական շքանշանների ասպետ Ֆելիքս Պողոսյանի մասին£