110 հազար հարբեցող ու թմրամոլ


- Մոսկվայում գրանցված են շուրջ 80 հազար ալկոհոլամոլ և 30 հազար թմրամոլ հիվանդներ,- տեղեկացրել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ա. Սելցովսկին: ՌԴ մայրաքաղաքի կառավարության նիստում նա նշել է, որ վերջին տարիներին թմրամիջոցներից թունավո րումների աճ է արձանագրվել. 2006 թ. 2334 նմանատիպ դեպքերը 2008-ին ավելացել են` կազմելով 3013: Իսկ հոգեմետ նյութերով թունավորվածների թիվը 1257-ից հասել է 2116-ի, ալկոհոլային թունավորումները` 2532-ի (1370-ից): Աճել է նաև չափաքանակի գերազանցման արդյունքում մահացությունների թիվը: Անհանգստացնող է հատկապես, որ թմրամոլությունը տարածուն է դարձել և անչափահասների շրջանում. 2008-ին անչափահասների գործերով մարզային հանձնաժողովներում բուժզննության է ենթարկվել 3130 մարդ և պրոֆիլակտիկ հսկողություն է սահմանվել 461-ի (15 %) վրա: Մոսկվայում բուժզննման ենթարկված 1827 անչափահասներից հսկողության տակ է առնվել 356-ը (19 %),- պատմել է պաշտոնյան (տեղեկատվությունը` «Ինտերֆաքս»-ի):