Մեղադրանք լրագրողուհուն


Իսրայելի իշխանություններն արտոնել են հրապարակել տեղեկատվությունը` լրագրողուհի Անատ Կամի անվան հետ կապված լրտեսական մեղադրանքի մասին (տեղեկացրել է «ժՊՌՏՑ ԸւՐՏվՏՑ» կայքը)£ 23-ամյա Կամը Walla կայքի նախկին թղթակիցն է և մեղադրվում է զինծառայության ընթացքում հայթայթած գաղտնի լրատվությունը հրապարակելու համար£ Այդ լուրը երկար ժամանակ շրջանառվել է արտասահմանյան լրատվամիջոցներում, սակայն Իսրայելում արգելվել է` մինչև վերջերս£ Հետաքննության վարկածով` 2007 թ. ծառայելով կենտրոնական հրամանատարությունում, Կամը հնարավորություն է ունեցել ծանոթանալ 2000 փաստաթղթերի, որոնցից 700¬ը «բացարձակ գաղտնի» կնիք¬մակագրությունն են կրել£ Այդ բոլորը նա պատճենահանել ու փոխանցել է «թՈՈՐպՓ» թերթի լրագրող Ուրի Բլաուին£ Կամն առայժմ տնային կալանք է ստացել, բայց նրան ներկայացվող մեղադրանքը 14-ամյա բանտարկություն է պահանջում£ Իսկ Բլաուն, ինչպես նշել է թՈՈՐպՓ¬ը` հղում կատարելով Անվտանգության ընդհանուր ծառայության տնօրենի խոսքերին, որոնվում է` ցուցմունք տալու համար£ Թերթի խմբագրությունն էլ բանակցում է իշխանությունների հետ` Լոնդոնում գտնվող լրագրողի Իսրայել վերադառնալու պայմանների շուրջ£ Կամի փաստաբանը պնդում է, որ աղջկան քավության նոխազ են դարձրել. երկրի անվտանգությունը վնասել նա` իսրայելուհին և սիոնիստուհին, չի մտածել£ Հրապարակվել է նաև այն վարկածը, որ Բլաուին փոխանցված փաստաթղթերը վերաբերել են Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորականների գործողություններին£ Իբր` հենց Կամի տրամադրած լրատվությունն է լրագրողին մղել` հոդված գրելու ենթադրյալ պաղեստինցի գրոհայինների դեմ պայքարում թույլ տված կարգախախտումների վերաբերյալ£