ՎԻՍՈՑԿՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ` ԱՌԱՆՑՆՐԱ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ


 

Երևանում` Մոսկվայի տանը, ցուցադրվեց նշանավոր դերասան Վլադիմիր Վիսոցկուն նվիրված առաջին խաղարկային ֆիլմի պրեմիերան: Կամ` երևանյան առաջին ցուցադրությունը: Ֆիլմի ցուցադրմանը ներկա էր երգիչ-դերասանի որդին` Նիկիտա Վիսոցկին: Ուրախալի է, որ Հայաստանում ևս ցուցադրվում է ֆիլմ մի արվեստագետի մասին, ով խորհրդային իշխանության տարիներին արդեն իսկ համարվում էր այլախոհ` զարմացնելով իր ստեղծագործական մտքի ազատությամբ և ձևերի որոնմամբ:

Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպող մարդիկ, սակայն, անտեսել էին այն հանգամանքը, որ Վլադիմիր Վիսոցկին Հայաստանում ունեցել է բարեկամներ և մտերիմներ, իր ստեղծագործությունները հանրահռչակող մարդիկ: Հենց նրանք` Վիսոցկի արվեստագետին ժամանակի մեջ գնահատած մարդիկ էլ մոռացվել ու չէին հրավիրվել ցուցադրությանը: Իսկ դահլիճում հավաքվածների մեծ մասն անգամ տեղյակ էլ չէր, թե ով է եղել Վիսոցկին: Մի խոսքով` ցուցադրություն, որը կազմակերպիչների մեղքով ձեռք չբերեց մշակութային արժեք: