Տարիքը չի խանգարում, եթե առողջությունը չդավաճանի


Մեծ Բրիտանիայի Ելիզավետա 2¬րդ թագուհին վաղը կնշի ծննդյան 85-ամյակը, իսկ ապրիլի 29¬ին նրա թոռան` թագաժառանգ Ուիլյամի հարսանյաց հանդեսն է: Այնուհե´տև նա պաշտոնական այցով Իռլանդիա է մեկնելու, որից հետո Լոնդոնում ընդունելու է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային… Մշտապես բազմազբաղ թագուհին, սակայն, օրերս ստիպված էր բացակայել Վինձորում կայացած Վիկտորիանական շքանշանների հանձնման արարողությունից (տեղեկացրել է The Daily Mail¬ը): Պատճառը քթից ուժեղ արնահոսությունն է եղել: Չնայած տկարությանն ու ֆիզիկապես ներկա գտնվելու անկարողությանը, Եկատերինա 2¬րդն իր մեջ ուժ է գտել` մասնակցելու այդ հանդիսության առթիվ կազմակերպած պաշտոնական ընդունելությանը: Նրա ինքնազգացողության վատթարացման պատճառն անհայտ է: Ընտանեկան բժշկի կարծիքով` թագուհին առողջական լուրջ խնդիրներ չունի, իսկ արնահոսությունն օրգանիզմի ընդհանուր ծերացման հետևանք է: Թագուհին խիստ հազվադեպ է չեղյալ հայտարարում կարևոր հանդիպումներն ու պարտադիր այցերը` առողջության պատճառով: Այսպիսի միջադեպ վերջին անգամ տեղի էր ունեցել 2006 թ.: