ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ 1. Բացօթյա հանդիսությունների փառատոն


Ամենևին էլ 2001¬ին նախաձեռնած «Նազենիկ»¬ի վերընձյուղումը չէր Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի մտահղացած նոր փառատոնը: Ինքնատիպ այս նախագծի հիմնական նպատակը թատերական ժամանցային բացօթյա հանդիսություններով քաղաքային առօրյայի գորշ միապաղաղութ յանը հոգևոր¬բարոյական կենսաթրթիռ աշխուժություն հաղորդելն է£ Նրա համոզմամբ` դրան կարելի է հասնել քաղաքի կենտրոնում (ապա նաև` տարբեր թաղամասերում), մշտապես գործող դերասանախմբերի ջանքերով£ Մարդիկ, ովքեր ինչ¬ինչ հանգամանքների բերումով թատրոն կամ համերգասրահ չեն հաճախում, փողոցում, հրապարակում կամ պուրակում, նկատելով բաց երկնքի տակ աշխատող դերասանին, մի պահ կդանդացեղնեն քայլերը£ Եվ, հետաքրքրվելով, ակամա կներգրավվեն անսովոր երևույթի ոլորտում£ Զվարճալի ժամանցին զուգահեռ, գուցե, հնարավոր լինի ապագայում ավելի լուրջ ներկայացումներով հրապուրել նորանոր մարդկանց£ Ո՞վ գիտե, երևի թե նաև այսպիսով կարելի կդառնա քաղաքային անհամեմատ բարեկիրթ միջավայր ձևավորել, նոր հանդիսատես կրթել£ Պարապ հետաքրքրասերներին հեռու պահել գռեհիկ, հանցածին զվարճություննե րից` զբաղեցնելով հանրամատչելի, առողջ ու ազնիվ բացօթյա հանդիսաժամանցով£ «Քաղաքային կյանքը թատերականացված միջոցառումներով վերափոխելու այս հնարքի իրականացման մասին երկար եմ մտորել,¬ ասում է Ժիրայր Դադասյանը£¬ Բազմիցս քննարկել եմ Նարեկ Սարգսյանի հետ նորակառույց Հյուսիսային պողոտան բացօթյա ներկայացումների մշտավայր դարձնելու նախագծիս մանրամասները£ ՀՀ մշակույթի նախարարության մեծ աջակցությամբ, փաստորեն, այն փորձարկելու կոնկրետ հնարավո րություն ստացա£ Մարզերում մշակութային կյանքը վերակենդանացնելու պետական ծրագրի շրջանակներում սատարվեց Ծաղկաձորում Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն կազմակերպելու առաջարկս£ Մասնակցության հայտ ներկայացրեցին արտերկրի 5 թատերախմբեր£ Նրանց շարքը համալրվեց հայկական 4 խմբերով£ Ընտրությունը, անշուշտ, չէր կարող խստահայաց լինել£ Նախ, պետք էր ի հայտ գալ որպես երկամյա պարբերականությամբ անցկացվող նորատիպ միջազգային թատերական միջոցառում£ Լիահույս եմ, համաշխարհային փառատոնային դաշտում հաստատվելով, 2010¬ի ծաղկաձորյան մնջախաղային երկրորդ թատերատոնի բովանդակությունը զգալիորեն հարուստ կլինի£ Այժմ առաջնային է Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկի անունը ևս աշխարհին ճանաչելի դարձնելը մեր մշակութային ներուժի ցուցադրությանը զուգահեռ»£ 2. Թեղենիսի արևելյան լանջին ԾԱՂԿԱՁՈՐ. Կեչառիս, Դարաչիչակ, Ծաղկոցաձոր, Ծաղկունյաց ձոր… Մեծ Հայքի Վարաժնունիք գավառում, Թեղենիսի արևելյան լանջին, սաղարթախիտ անտառների մեջ խորասուզված, մեղմ ու առողջարար կլիմայով այս փոքրիկ բնակավայրը վաղնջական ժամանակներից հանրաճանաչ հանգստավայր է եղել£ Հայոց Արշակունիների, մինչևիսկ` պարսից արդարի (XVII-XIXդդ.) ամառանոցը£ Ամառային տապից այս փոքրիկ ավանում են պատսպարվել Երևանի պետական հիմնարկները£ Խորհրդային տարիներին, հովեկաճամբարային բնույթի կառուցապատմամբ, այնտեղ կազմակերպվել է երեխաների ամառային հանգիստը£ Ուսումնական տարվա ավարտական զանգից հետո կանաչով ու ծաղկունքով պատված սարերում ու ձորերում զիլ կանչել է պիոներական շեփորը, զրնգացել մանկական երգը` «Ջան, իմ Ծաղկաձոր, որքան սիրուն ես…»£ Ի տարբերություն բազում ճամբարների ու հանգստյան տների, ԽՍՀՄ գլխավոր օլմպիական բազայում եռուզեռը չէր դադարում ամառ թե ձմեռ£ …Հեղափոխության պղտոր ջրերից անօգնական տապալվեցին դարավոր ծառերը, մերկացան անտառապատ լանջերը£ Եվ… հավիտյան լռեց մանկական հազարաձայն երգչախմբի զվարթ ձայնը£ Ծաղկաձորի առայժմ միակ պատվավոր քաղաքացու` ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի անմիջական նախաձեռնությամբ մարզական համալիրի վերականգնումը վերջին տարիներին խթանեց մասնավոր ձեռներեցների հետաքրքրությունը Ծաղկաձորի հանդեպ£ Կյանքը, կարծես, վերադարձավ երբեմնի արքայական հանգստավայր` ճակատագրի հեգնանքով կրկին արքայավայել հաճույքի վերափոխվելով£ Բնութագրական է հումորով շրջանառվող նոր անունը` Ծախսաձոր... 3. Արտասովոր աշխույժ երեկո Ծաղկաձորում Այս պատմական թռուցիկ ակնարկի դիտանկյունից` իսկապես խոշոր էր իրադարձային նշանակությունը Մնջախաղի թատրոնների միջազգային նորաստեղծ փառատոնի£ Բացօթյա հանդիսասրահի վերածված կենտրոնական հրապարակում մեկնարկած հանդիսաշարը անմիջապես գրավեց ծաղկաձորցիների ու հովեկների ուշադրությունը£ Փողոցային զվարճապատումների վարպետ իսպանացի արտիստների չարաճճի քառյակը անկոմպլեքս մխրճվում էր հանդիսատեսի մեջ, ներքաշում նրան մունջ երկխոսության մեջ, ծիծաղ կորզում£ Նրանց էր միանում «Օվասիս»¬ի 270-330 սմ հասակով, դիմակավորված, գունագեղ աժդահաների յոթնյակը: Պարային ռիթմին համընթաց ոտնափայտերով անսայթաք դոփելով շրջում հրապարակում, շորորում` լայնատարած թևերը, ասես, սահեցնելով իր գրկում հայտնված հանդիսասրահի վրայով£ Հարթակի վրա երգիծական մանրապատումներ մարմնավորող «Միմ» ստուդիայի տղաները հանդիսատեսի ուրախ տրամադրությունը հասցրեցին բարձրակետին£ Ամենքի հետ սրտանց ծիծաղում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մշակույթի նորանշանակ փոխնախարար Դավիթ Մուրադյանը, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը և Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: Գոհ, որ իրենց օժանդակությամբ ու բարի կամքով կյանքի ուղեգիր ստացած նոր թատերատոնը ակնակալածից ավելի խանդավառություն է հարուցում£ Փառատոնային առաջին ներկայացումը` ըստ Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վիպակի Ժիրայր Դադասյանի հեղինակած մնջախաղային բեմապատումը, շուտով կտրուկ լրջացնում է զվարճասեր հանդիսատեսին£ Մարդու, Առյուծի, Ցլի և Արծվի դիցաբանական բարձրաքանդակների կենդանացմամբ ու դինամիկ տեղաշարժերով Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանախումբը վերստին արժեքավորում է հայկական մագաղաթյա մատյաններում պարփակված անանցողիկ իմաստությունը, առհասարակ Գիրն ու Գիրքը£ Տիկնիկային թատրոնի ներմուծումը առավել գրավիչ է դարձնում երաժշտության (Վահան Արծրունի), բեմանկարչության (Անուշ Ստեփանյան) և զգեստավորման (Լիլիթ Ստեփանյան) նրբաճաշակ միասնությամբ ու բնութագրականությամբ ի սկզբանե դիտարժան ներկայացումը£ Միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային գանձերին բեմական արժանաժայել կենդանություն պարգևելու բարձրարվեստ հնարամտությունը «Շերանիկ»¬ով հավաստած բեմադրիչը, փաստորեն, «Գիրք ծաղկանց»¬ով շարունակում է զարգացնել նախընտրած ազգային թեմատիկան£ Որոշ առումով ավելի հետաքրքիր էր ներկայացման ընթացքն առանց հայկական այբուբենի մարմնանախշազարդ էկրանավորման (բեմադիչի այս լավագույն ստեղծագործություններից մեկով բացճակատ կարելի է ներկայացնել Մաշտոցի գյուտը աշխարհին), ինչը, դատելով առաջնախաղից, դժվարությամբ էր ձուլվում դերամարմնավորումներին£ Ինչևէ£ Ներկայացումն, ընդհանուր առմամբ, մեծ շուք հաղորդեց ծաղկաձորյան փառատոնի առաջին օրվան, որի անմիջական մասնակիցն էր նաև Երևանից անվճար փոխադրված թատերասերների խումբը£ 4. Հնգօրյա հանդիսաշարի տիրույթում Տեղաբնակներն ու հովեկները անկեղծորեն ոգևորվեցին խաղաղ հանգստավայրի առօրյան կենդանացնող հանդիսաշարով£ Որոշ խմբերի քանիցս հանդես գալը նպաստեց նրանցով լրջորեն հետաքրքրվելուն£ Մշտական մասնակիցները պատկառանքով լցվեցին Երիտասարդ հաշմանդամների «Կամք և կորով» հասարակական բարեգործական կազմակերպության «Օվասիս» մնջախաղի թատրոնի (գեղ. ղեկավար` Ռոբերտ Ծատուրյան) խուլ արտիստների նկատմամբ£ Մի շարք միջազգային փառատոներում հաջողութ յամբ հանդես եկած թատերախմբի օազիսային մեկուսացվածության տրտմեցնող զգացողությունը հասարակության կանոնավոր կեցությունից` հավելյալ կորով է ներարկել 10-ամյա տքնանքով հասնել ստեղծագործական նվաճումների£ Նրանց խաղացանկի երգիծական ու քնարական մանրապատումների շարքերը, «Այն օրը», «Վերելք» բեմադրություն ները պրոֆեսիոնալ դրվատանքի են արժանացել 2001¬ից մինչև օրս£ Արդեն 3 տարի է, ինչ վարժվել են ոտնափայտերով աշխատելուն և իրենց մասնակցությամբ հեքիաթային շունչ են հաղորդում բացօթյա մշակութային տարբեր միջոցառումներին£ «Միհր» պարային պլաստիկայի երիտասարդ թատերախմբի (գեղ. ղեկավար` Ցոլակ Մլքե-Գալստյան) «Գույներ» և «Ակունք» տարաոճ ներկայացումները, որոշակի զիջելով «Ով եմ ես»¬ին իրենց ասելիքի ու պլաստիկայի հղկվածությամբ, ստեղծագործական որոնումների հուսադրող առաջաքայլ էին նորաստեղծ թատրոնի կայացման ճանապարհին£ «Միմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանի «Հայելու մեջ» մենաներկայացումը դյուրընկալ պատմում էր ստեղծագործության ու կենցաղի անհամատեղելիության մարդկային հումորաշաղախ դրաման£ Դավիթ Բերգայի իրականացրած «Թաղման ծես»¬ին ինքնաբուխ մասնակից դարձավ Օրբելիների հրապարակում հավաքված հանդիսատեսը£ «Հումորտալ»¬ի կենսախինդ քառյակին համաքայլ դատարկ դագաղը զավեշտալի միջադեպերով ուղեկցեց կենտրոնական հրապարակ£ Ամենահամարձակները հայտնվեցին դագաղում, օգնեցին տեղափոխել այն£ Երկու մասի բաժանված խումբը, ամենայն պարտաճանաչությամբ, «սգում» էր «վայ¬վույ» միաձայն բացականչություններով և մահվան քայլերգի ձայնակցությամբ£ Հատկապես տպավորիչ էր թաղման ծեսը ցուցադրությունների վերջին օրը, երբ իսպանացի արտիստներին միացել էին Իվան Ալիգարդիի «Բարոկո առաջարկներ» քանդակային կերպարանափոխություններով հնամյա Կեչառիսի վանքի (IXդ.) տարածքից մինչև Օրբելիների հրապարակ իրենց ուղեկցող հանդիսատեսին տեսողական ներազդու պատկերներով կախարդած իտալական «Silence teatro»¬ի դերասանները` զուսպ ու տպավորիչ, անկանխատեսելի իմպրովիզներով£ Բացօթյա հանդիսաշարում առանձնակի տպավորվե ցին ռուսական «44 աշխարհ» խմբի կրակային ժանրի դերասանները£ Նրանց «Պրովոկացիա» (բեմադրիչ` Աստղիկ Լեշյուկ) հրե շոուն յուրօրինակ հեթանոսական ծես էր հիշեցնում մթամած հրապարակում£ Կրակե բոցերով ստացված պատկերների դինամիկ փոփոխությունները, ռիթմիկ երաժշտությանը համահունչ, գամված էին պահում յուրաքանչյուր արտասովոր դրսևորում խանդավառությամբ ընդունող հանդիսականին£ Նույնիսկ երկրորդ ներկայացմանը սպառնացող անձրևը չկարողացավ նվազեցնել զգայացունց ներգործությունը£ Նույն անձրևը, ցավոք, ձախողեց կենտրոնական բեմահարթակի վրա խաղացվող «Մարմնի հեքիաթներ» մենաներկայացումը£ Կարելի էր, իհարկե, հաշվի առնել անձրևի հավանականությունը և ժամանակավոր ծածկի (ասենք, բրեզենտե) տակ պահել գլխավոր հարթակը£ Դատելով իսպանուհի Անդրեա Սեսիլիայի բեմական հղկված վարքագծից և Կռուզ Մարչանտի մտահղացած ինչ¬ինչ սինթետիկ բեմադրական հնարքներից` «Au Ments»¬ի այս աշխատանքը փառատոնային ամենավառ գույներից էր դառնալու£ Նույնը դժվարանում եմ ասել Ստամատիս Էֆստատիուի «Ինքն իր կողքին» մենաներկայացման («Ատրոպոս», Հունաստան) մասին, որը գուցե անհամեմատ հասկանալի ու գրավիչ լիներ, եթե հանդիսատեսին բաժանված անոտացիան (միակը) նաև հայերենով մատուցվեր£ Կազմակերպչական թերություններ բազմիցս դրսևորվեցին£ Չեմ ուզում հետահայաց գնահատականում ավելի խստապահանջ արտահայտվել£ Կարծում եմ, կազմակերպիչներն իրենք, ներկա փորձով, կաշխատեն այդ ուղղությամբ` կայացման հեռանկարում կարևորելով հույժ անհրաժեշտ, կենսագրություն ստեղծող զանգվածային լուսաբանումը, առավել ևս` վերլուծական£ Մինչդեռ... նախնական պայմանավորվածությամբ Ծաղկաձոր հասցված ԶԼՄ ներկայացուցիչները, ասես, իսպառ մոռացության էին մատնվում£ Մոտ 12 ժամ£ Թողնված իրենք իրենց գրպանի հույսին, խնամքին... Կարծում եմ, մոտ 13 մլն նախնական դրամագլուխ ունենալով` ծախսաշատ չէր լինի ընդամենը 3 ամենահետաքրքրվածներին, ի թիվս մյուս մասնակիցների, ապաստան գտնել Ծաղկաձորում£ Մանավանդ` օրեկան հենց այդքան լրագրողներ էին կոնկրետ ներկայանում£ Այդ դեպքում միայն հնարավոր կլիներ, մտերմիկ մթնոլորտում, ամբողջական պատկերացում կազմել և տալ ամեն մի խմբի մասին£ Նաև` պարզորոշ մասնագիտական կողմնորոշում ստանալ անցկացվող վարպետության դասերից ու քննարկումներից£ Տեղի ունեցա՞ն դրանք, ինչպես ծրագրված էր… 5. Հրաժեշտից առաջ Վերապահությամբ ընդունելով ծաղկաձորյան փառատոնը որպես մնջախաղի թատրոնների (ավելի ճիշտ կլիներ «բացօթյա թատերականացված հանդիսությունների» բնորոշումը)` այդուհանդերձ հավաստիացնում եմ, որ հիմնադիր տնօրենի այսօրինակ փորձը` քաղաքային կյանքը մշակութային հանրամատչելի իմպուլսներով հագեցնելու, միանգամայն հաջող էր£ Կարծում եմ, հենց այդ նկատի առնելով, Գարուն Միրզոյանը արժանացրեց Ժիրայր Դադասյանին Ծաղկաձորի քաղաքապետարանի թիվ 1 Արծաթե մեդալին£ Քաղաքի հուշամեդալներ ստացան «Կեչառիս» հյուրանոցի արվեստաոճ նկուղային սրահում, ընտանեկան նեղլիկ միջավայրում տեղի ունեցած փակման արարողության ժամանակ բոլոր մասնակից խմբերը£ Գեղեցիկ ձևավորված վկայագրերի և տարասյուժե հուշանվերների հետ միասին դրանք կդառնան Բացօթյա թատերականացված հանդիսություն ների ծաղկաձորյան միջազգային I փառատոնի տարեգրության առաջին էջի խոսուն վկայությունները£ Հուսանք, որ 2010¬ին այն ավելի բազմաբովանդակ կներկայանա արվեստասեր հասարակայնությանը` այս գողտրիկ հանգստավայրի ուրույն հմայքը տարածելով Հայաստանի սահմաններից դուրս£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ